«Նապոլի» – «Ատալանտա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

15:30, 30 մրտ 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Նապոլի» – «Ատալանտա» Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Նապոլին» 29 խաղից հետո 45 միավորով 7-րդ տեղում է։ «Ատալանտան» 28 խաղից հետո 47 միավորով 6-րդն է։ 2 թիմերն էլ պայքարում են լավագույն քառյակում հայտնվելու համար։

«Նապոլիի» համար դա միակ շանսն է այս մրցաշրջանը փրկելու համար։ Իտալիայի գործող չեմպիոնը դուրս է մնացել Իտալիայի գավաթի խաղարկությունից և Չեմպիոնների լիգայից։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է համատեղում աշխատանքը թիմի գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնան, որն աշխատում է նաև Սլովակիայի հավաքականում։ Այս միջազգային դադարի ընթացքում սլովակները 0։2 հաշվով պարտվել էին ավստրիային և փրկվել պարտությունից Նորվեգիայի հետ հանդիպման վերջնամասում։

Միջազգային դադարի ընթացքում կայացած գլխավոր իրադարձությունը կապված է «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի հետ։ Նա օգնեց Վրաստանի հավաքականին Եվրո-2024-ի ուղեգիր նվաճել։ Խվիչան փոխարինվել էր Հունաստանի հետ հանդիպման լրացուցիչ ժամանակի վերջնամասում։ Գուցե նա այս խաղում մեկնարկային կազմում չլինի։

«Ատալանտան» բաց էր թողել Ա սերիայի նախորդ տուրի հանդիպումը։ Խաղը հետաձգվել էր «Ֆիորենտինայի» տնօրենի հետ կապված միջադեպի պատճառով։ Դրանից 2 օր անց Ջո Բարոնեն, որը սրտի կաթված էր ստացել, մահացել էր հիվանդանոցում։

Խաղը, կարծում եմ, որ գոլառատ կլինի։ Իմ կանխատեսումն է խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․78 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ա սերիա
15:30/30 մրտ
«Նապոլի» – «Ատալանտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ