Մոնտենեգրո — Հայաստան. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 10 հնս 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի Մոնտենեգրո — Հայաստան հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը հավատում է, որ արտագնա խաղում Հայաստանի հավաքականին կհաջողվի հաղթանակ տանել: 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցը Մոնտենեգրոն է: Մեր ընտրանին Պոդգորիցա է մեկնել գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ և հոգեբանական պատրաստականությամբ: Հայաստանի հավաքականի ճամբարում են նաև Գևորգ Ղազարյանն ու Հովհաննես Համբարձումյանը, ովքեր վնասվածքի պատճառով չեն կարող դուրս գալ խաղադաշտ: Գևորգ Ղազարյանն այն մարդն է, ում շնորհիվ հավաքականն այս ընտրական մրցաշարում տարավ առաջին հաղթանակը: Դա Արթուր Պետրոսյանի նորամուտի խաղն էր, Հայաստանի հավաքականի պատմության ամենատպավորիչ վերադարձը, 3:2 հաշվով «Հանրապետական» մարզադաշտում հաղթանակ Մոնտենեգրոյի նկատմամբ՝ խաղի ընթացքում պարտվելով 0:2:

Խաղից առաջ պատասխանելով VivaroNews-ի թղթակիցների հարցերին՝ Արթուր Պետրոսյանը նշեց, որ թիմը պատրաստ է խաղին, կորուստներ չկան, այն ֆուտբոլիստները, ովքեր թեթև վնասվածքներ ունեին, ապաքինվել են, կազմ ու պատրաստ են՝ այդ թվում Էդգար Մալաքյանը, ով կարծես թե վնասվածք ուներ, բայց նա ամեն ինչ արել է, որպեսզի վերականգնվի:

Միջազգային լրագրողներից կողմից էլ հարց ուղղվեց Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ, թե արդյո՞ք Հայաստանի հավաքականն իր երեք հաղթանակները տարել է բացառապես նրա շնորհիվ: Ի պատասխան դրա՝ Արթուր Պետրոսյանն ասել է, որ առանց իր թիմակիցների Հենրիխ Մխիթարյանը սովորական ֆուտբոլիստ է, և հավաքականն ունի նրա կարիքը, Մխիթարյանն էլ՝ հավաքականի: Հետևաբար Մխիթարյանի ու մյուս տղաների առաքելությունն է շարունակել հաղթարշավը ու ձեռք բերել պատմական ուղևորությունը դեպի աշխարհի 2018 թվականի առաջնություն:

Մրցակիցը ունի մեկ առանցքային խաղացող՝ դա Ստեֆան Յովետիչն է, բայց Արթուր Պետրոսյանը նշել է, որ նրա նկատմամբ անհատական հսկողություն չի լինելու և միայն կոլեկտիվ խաղի շնորհիվ հնարավոր կլինի հասնել հաղթանակի:

Հենց հաղթանակի էլ ես հավատում եմ: Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը կկարողանա պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից ու հաղթանակ տանել, ինչի համար սահմանված է 4,85 գործակից:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018, ընտրական մրցաշար, Եվրոպա, E խումբ, 6-րդ տուր
22:45/10 հնս
Մոնտենեգրո - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ