Մոնտենեգրո — Հայաստան. Հաբեթ Հարությունյանի կանխատեսումը

22:45, 10 հնս 2017
ArmFootball.com կայքի և «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի թղթակից, «ՑԱՅԳ» հեռուստաընկերության մարզական լրագրող Հաբեթ Հարությունյանը կանխատեսում է արել ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի Մոնտենեգրո — Հայաստան հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ Հայաստանի հավաքականին կհաջողվի առնվազն մեկ գնդակ խփել: 

Մոնտենեգրոյի հավաքականի ֆուտբոլիստներն ապացուցելու շատ բան ունեն հարազատ երկրպագուներին և ձգտելու են առաջին հաղթանակը տանել տևական ընդմիջումից հետո: Նույնիսկ հնարավոր ոչ-ոքին կարող է ճակատագրական դառնալ Մոնտենեգրոյի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչի համար: Ասել է, թե տանտերերը խաղալու են ագրեսիվ ֆուտբոլ մինչև վերջին վայրկյանը՝ երևանյան խաղի իրենց համար տխուր սցենարը չկրնկնելու համար: Սա կարող է դառնալ Հայաստանի հավաքականի հաղթաթուղթը: Մոնտենեգրոյի խաղային ծրագրերը խառնելու համար Արթուր Պետրոսյանն, ամենայն հավանականությամբ, շեշտը կդնի արագ հակագրոհների վրա, իսկ այն, որ նման հնարավորություններ Մխիթարյանն ու ընկերները կստանան, որևէ կասկած չկա: Կարծում եմ՝ դրանցից առանվազն մեկը նրանք կվերածեն գոլի: Հետևաբար ընտրում եմ «Հայաստանի գոլերը տոտալ 0,5-ից շատ» խաղադրույքը:

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, ընտրական փուլ
22:45/10 հնս
Մոնտենեգրո - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ