«Մոնցա» – «Նապոլի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Նապոլիի» համար այս մրցաշրջանը շատ ծանր ստացվեց։ Մարզչական փոփոխությունները ոչ միայն չօգնեցին, այլ ավելի խորացրեցին խնդիրները։ Թիմը դուրս մնաց Իտալիայի գավաթի խաղարկությունից և Չեմպիոնների լիգայից։ Ա սերիայում «Նապոլին» կարող է պայքարել առավելագույնը Եվրոպա լիգայի ուղեգրի համար, քանի որ լավագույն քառյակում հայտնվելն արդեն անհնար է թվում։
Անկասկած, այս մրցաշրջանը փրկելու համար անհրաժեշտ է բարձրանալ 5-րդ տեղ։ «Նապոլին» հիմա 45 միավորով 8-րդ տեղում է և 5-6-րդ տեղերի թիմերին զիջում է 5-7 միավորով։ Նախորդ տուրում «Նապոլին» 0։3 հաշվով պարտվել էր «Ատալանտային»։
«Մոնցան» 42 միավորով 11-րդ տեղում է և հաղթանակի դեպքում կարող է հավասարվել «Նապոլիին»։ Ռաֆայելե Պալադինոյի գլխավորած թիմը վերջին 5 խաղերում 3 հաղթանակ է տարել։ Այդ խաղերում մրցակիցները թոփ թիմեր չեն եղել։ «Ռոմայի» հետ տնային խաղում «Մոնցան» զիջել է 1։4 հաշվով։
«Նապոլիի» առաջատար Խվիչա Կվարացխելիան, որը վնասվածք էր ստացել Վրաստանի հավաքականի կազմում, արդեն մարզվել է ընդհանուր խմբում, սակայն կարող է չմասնակցել հանդիպմանը։ Հյուրերը կադրային այլ խնդիրներ չունեն։
«Նապոլին» կարգով ավելի բարձր է, սակայն «Մոնցան» ավելի լավ մարզավիճակում է։ Ենթադրում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։
Իմ կանխատեսումն է 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․70 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: