«Մոնակո» — «Յուվենթուս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Բնականաբար, այս կիսաեզրափակիչն այնքան հնչեղ չէ, որքան մադրիդյան դերբին, որտեղ «Ռեալը» քարը քարի վրա չթողեց մրցակցից, բայց այստեղ ուժերն ավելի քան հավասար են: «Մոնակոն» գրեթե լուծել է ներքին առաջնությունում չեմպիոնի հարցերը, իսկ «Յուվեն» հերթական անգամ կդառնա Իտալիայի չեմպիոն:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա թիմերն այս մրցաշրջանում հրաշալի են հանդես գալիս: «Յուվենթուսը» Մադրիդի «Ռեալի» հետ մրցաշարի գլխավոր ֆավորիտն է, հատկապես «Բարսելոնային» դուրս թողնելուց հետո: Շատերը, հատկապես կատալոնական ակումբի երկրպագուները, թուրինյան ակումբին են երկրպագում:
Բայց «Մոնակոյի» դեմ բարդ կլինի: Ֆրանսիացիները սեփական դաշտում անցկացրած 7 խաղերից վեցում հաղթել են և միայն մեկ անգամ են ոչ-ոքի խաղացել: Այսօր պետք է սպասել «Մոնակոյի» ուժեղ խաղին: Ֆալկաոն ու Մբապեն բազմաթիվ գոլեր են խփում: Մբապեն միջինը 71 րոպեն մեկ գոլ է խփում: Այնպես որ, «Յուվեի» պաշտպանները պետք է զգոն լինեն: Եկեք խորին հարգանքով վերաբերվենք «Ծեր Սինյորային», որովհետև Ալեգրիի թիմը ո՛չ «Մանչեսթեր Սիթի» է, ո՛չ էլ Դորտմունդի «Բորուսիա»: «Յուվենթուսի» դեմ ամեն ինչ շատ ավելի բարդ կլինի: Հյուրերի դարպասները պաշտպանում է լեգենդար Ջանլուիջի Բուֆոնը, ով փլեյ-օֆֆում դեռ ոչ մի գնդակ բաց չի թողել:
Կորուստների մասին: Թուրինցիների կիսապաշտպան Սամի Խեդիրան որակազրկման պատճառով բաց կթողնի առաջիկա հանդիպումը: Նրան ամենայն հավանականությամբ կփոխարինի Կլաուդիո Մարկիզյոն: Պյացան ու Ռուգանին վնասվածք ունեն: Տանտերերի կազմում չեն խաղա Բոշիլիան, Կարիլիոն, ով մեջքի վնասվածք ունի, և Բակայոկոն, ով քթի կոտրվածք է ստացել, բայց կարող է պաշտպանիչ դիմակով հանդես գալ: Այնուամենայնիվ, նրա բացակայության դեպքում թուրինցիների դեմ կխաղա Ժոաո Մուտինյոն:
Առաջարկում եմ խաղադրույք կատարել գոլերի փոխանակության վրա: Կարծում եմ, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն: Գործակիցը 1,77 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: