«Մոնակո» — «Յուվենթուս». Եգոր Տիտովի կանխատեսումը
Անհամբերությամբ սպասում եմ այս հանդիպմանը: Հետաքրքիր է, թե ինչպես այն կդասավորվի: «Մոնակոն» հարձակվողական թիմ է, առջևի գծում լավ է խաղում: «Յուվենթուսը» Եվրոպայում ամենակայուն ֆուտբոլն է ցուցադրում: Ալեգրիի թիմը հրաշալի պաշտպանվում ու հարձակվում է: Բավական է թուրինցիների հարձակման գծից վերցնել Հիգուաինին ու Դիբալային, որպեսզի հասկանանք, թե որքան վտանգավոր է «Յուվեն»:
Կարծում եմ, որ «Մոնակոն» կփորձի խաղալ այնպես, ինչպես Չեմպիոնների լիգայի նախորդ խաղերում: Ֆրանսիացիները կփորձեն ճնշել մրցակցին, արագ գոլ խփել և բաց ֆուտբոլ խաղալ: «Յուվեի» դեմ տակտիկական ֆուտբոլը դժվար թե աշխատի, իտալացիներն այդ գործում շատ հմուտ են: «Մոնակոն» պետք է օգտագործի իր ուժեղ որակները՝ տեխնիկան, արագությունը, մեկը մեկի դեմ պայքարում առավելությունը: Իհարկե, այսպիսի պայմաներրում երկու դարպասների մոտ էլ շատ պահեր կառաջանան: Այնպես որ, առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն և ՏՇ 3,5 գոլ» տարբերակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: