«Մոնակո» — «Վիլյառեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 23 օգս 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Մոնակո» — «Վիլյառեալ» հանդիպման վերաբերյալ: Մեր մասնագետը կարծում է, որ «Մոնակոն» կհաղթի գոլառատ խաղում: 

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում այսօր հայտնի կդառնան խմբային փուլի հերթական մասնակիցների անունները: Այսօր փլեյ-օֆֆ փուլում կկայանա 8 հանդիպում: Հսկայական ուշադրություն է առաջացնում հին մայրցամաքում մեծ ճանապարհ անցած երկու թիմերի` իսպանական «Վիլյառեալի» ու ֆրանսիական «Մոնակոյի» միջև պատասխան հանդիպումը: Առաջին դիմակայությունում հաջողությունն ուղեկցել է հյուրընկալվողի դերում հանդես եկող «Մոնակոյին»` 2:1:

Դեռևս մրցաշրջանը նոր է մեկնարկել, սակայն երկու թիմերն էլ ունեն կադրային լուրջ խնդիրեր: «Դեղին սուզանավի» լազարեթում ավելի շատ ֆուտբոլիստ կա, քան հայտացուցակում: Վնասվածքի պատճառով հանդիպմանը չեն մասնակցի փորձառու պաշտպան Դանիելե Բոներան, ունիվերսալ կիսապաշտպան Ջոնաթան դոս Սանթոսը, եզրային կիսապաշտպան Դենիս Չերիշևը, ինչպես նաև հարձակվողներ Սեդրիկ Բակամբուն ու Ռոբերտո Սոլդադոն: Ինչպես տեսնում եք` հիմնական կազմի մի հսկա անձնակազմ: Էլ չենք խոսում, որ իսպանական ակումբի ղեկավարությունը չի բարեհաճել հայտավորել Նիկոլա Սանսոնեին, որին ձեռք բերելու համար ակումբը մեծ գումարներ է ծախսել: Այնպես որ, այս պահին թիմն օգտագործելու է հարձակվողների ու կենտրոնական պաշտպանների նոր զույգ:

Մոնեգասկների կազմում ևս կան կորուստներ, որոնք ոչ պակաս լուրջ են: Նախ և առաջ, կբացակայի Բենժամեն Մենդին: Եզրային պաշտպանն «Էլ Մադրիգալ» մարզադաշտում հեռացվել էր: Նրան կարող էր փոխարինել Ջիբրիլ Սիդիբեն, սակայն նա էլ վնասվածք ունի: Նրա ճակատագրին արժանացել են նաև Գվիդո Կարիլյոն, Վագներ Լավն ու, իհարկե, Ռադամել Ֆալկաոն: Ենթադրվում է, որ խաղադաշտ է դուրս բերվելու նույն կազմը, որը խաղացել է Իսպանիայում: Միակ բացառությունը ձախ եզրային պաշտպանի դիրքն է, որտեղ, ամենայն հավանականությամբ, ասպարեզ դուրս կգա նորեկ, նիգերացի Էլդերսոն Էչիեջելեն:

Հաշվի առնելով երկու թիմերում ստեղծված իրավիճակը՝ ենթադրում եմ, որ պատասխան խաղում ևս կհաղթի «Մոնակոն», իսկ խաղում կխփվի 2,5-ից ավելի գնդակ:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ
22:45/23 օգս
«Մոնակո» - «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ