«Մոնակո» — «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Գլխավոր ֆավորիտներն անցել են առաջ՝ և՛ «Ռեալը», և՛ «Բարսելոնան», և՛ «Բավարիան», և՛ Դորտմունդի «Բորուսիան» հաջորդ փուլում են: Երեկ տեղի ունեցած խաղերում գրանցվեց անակնկալ՝ «Լեսթերը» կարողացավ հաջողության հասնել «Սևիլիայի» նկատմամբ և անցնել քառորդ եզրափակիչ: Սա թիմի մեծագույն նվաճումն է:
Այսօր իրար հետ կմրցեն «Մոնակոն» և «Մանչեսթեր Սիթին», թիմեր, որոնք դեռևս հավասազոր հնարավորություններ են պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար, որովհետև երկու թիմերն էլ իրենց շանսերն ունեն, իրենց ֆուտբոլն են ցուցադրում, և երկուսն էլ իրենց արժանիքներն ունեն հաջորդ փուլ դուրս գալու համար: Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ հաղթել է 5:3 հաշվով:
Մոնեգասկցիների մասին խոսելիս անպայման պետք է նշել, որ այս թիմի անվան դիմաց կարելի է հավասարության նշան դնել և կողքը գրել գոլ, որովհետև թիմը բոլոր մրցաշարերն իրար հետ վերցրած արդեն 120 գնդակ է խփել, ինչն անհավանական ֆանտաստիկ ցուցանիշ է և այդ առումով «Մոնակոյին» հավասար Եվրոպայում բացարձակապես չկա: Եվ պետք է նշել, որ այսօրվա խաղում «Մոնակոն» ամեն ինչ անելու է, որպեսզի դուրս գա հաջորդ փուլ և դրա համար կան բոլոր հնարավոր ու անհնար ֆուտբոլիստները: Մասնավորապես՝ Ռադամել Ֆալկաոն, բայց նրա մասնակցությունը հարցականի տակ է, ինչպես նաև Բոսկիլիայինն ու Կարիլյոյինը, նրանք ևս կարող են խաղալ, կարող են չխաղալ: Իհարկե, Ֆալկաոյի առկայության դեպքում «Մոնակոն» հիանալի հնարավորություն կունենա հաջորդ փուլ դուրս գալու համար, և Ժարդիմն ամեն ինչ անելու է, որպեսզի Ֆալկաոն լինի պատրաստ: «Մոնակոյի» կազմում հաստատ կբացակայի Գլիկը, ով պարզապես որակազրկված է: Մնացած բոլոր ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ են:
Ըստ երևույթի, այսօր «Մոնակոն» կլինի չորս հարձակվողով: Շատ պարբերականներ տալիս են, որ ձախից խաղալու է Լեմարը, աջից՝ Սիլվան, կենտրոնում՝ Մբապեն և Ռադամել Ֆալկաոն, իսկ Ժոաո Մոուտինյոն կմնա պահեստայինների նստարանին: Պորտուգալացի կիսապաշտպանը ևս շատ հանգիստ կարող է օգտագործվել որպես առջևի գծում հանդես եկող ֆուտբոլիստ: Թեպետ նա կենտրոնական կիսապաշտպան է, բայց տեխնիկապես այնքան է զարգացած, որ կարող է հանգիստ խաղալ առջևի գծում:
«Մանչեսթեր Սիթիում», ինչպես միշտ, հարց են տալիս, թե ով դուրս կգա դարպասապահի դիրքում՝ Կլաուդիո Բրավոն, թե Վիլի Կաբալյերոն, բայց կարծես թե Գվարդիոլան կողմնորոշվել է և Բրավոյին նստեցրել պահեստայինների նստարանին հուր հավիտյան, քանզի Կաբալյերոն բավական հաջող է հանդես գալիս, և հենց նա էլ այսօր կլինի թիմի մեկնարկային կազմում: Պաշտպանությունում, ամենայն հավանականությամբ, եզրերում կտեսնենք Կլիշիին ու Սանյային, իսկ կենտրոնում՝ Սթոունզին և Օտամենդիին: Դարձյալ բացակայում է Վենսան Կոմպանին, թիմի նորեկներ Գաբրիել Ժեզուշը և Իլկայ Գունդողանը վաղուց վնասվածքներ ունեն և այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չեն գա: Մնացած առումներով թիմի կազմում ոչ մի նորություն էլ չի լինելու, Սիլվան էլ կխաղա, Սանեն էլ, Սթերլինգն էլ, Ագուերոն էլ: Յայա Տուրեն ևս, բնականաբար, ժամանակ է ստանալու, քանզի ձմեռային դադարից հետո ստացել է հնարավորություն և հայտավորված է:
«Սիթին», անկասկած, խաղալու է երկրորդ տեմպով, «Մոնակոն» գործելու է առաջին համարով և ձգտելու է արագ գնդակ խփել: Այդ առումով «Մանչեսթեր Սիթին» շատ լուրջ գործ ունի պաշտպանությունում, այստեղ շատ կարևոր է լինելու Սթոունզի գործոնը: Սթոունզն ու Օտամենդին պաշտպանության այն զույգը չեն, որի մասին կարող է երազել Պեպ Գվարդիոլան, և այս առումով Ֆալկաոն ու ընկերներն ունեն մեծ առավելություն:
Իմ կարծիքով՝ այսօր «Մոնակոն» ավելի շատ բան կանի հաջորդ փուլ դուրս գալու համար և ավելի լավ կանի, քան «Մանչեսթեր Սիթին»: Վստահաբար նշում եմ, որ «Մոնակոն» կկարողանա հաղթահարել «Մանչեսթեր Սիթիի» արգելքը և դուրս գալ քառորդ եզրափակիչ: Դրա համար սահմանված է 4,55 գործակից: Մի փոքր բարձր է գործակիցը, բայց կարելի է ռիսկի դիմել ու խաղադրույք կատարել:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: