Մոնակո — Մանչեստեր Սիթի: Գոլառատ խաղի սպասումով

23:45, 15 մրտ 2017

Այս թիմերի առաջին հանդիպումը, գոլառատ ստացվեց պատասխան խաղում էլ սպասելիքները նույնն են լինելու, առաջին հայացքից 5-3 հաշիվը կարող է խաբել, բայց այն դաշտի տերերի համար այնքան էլ սարսափելի չէ, ընդամենը հաղթել է պետք 2 գնդակի առավելությամբ, իսկ դա Մոնակոյի հնարավորությունների սահմանում է:
Մոնակոն ընթացիք մրցաշրջանում բավական հետաքրքիր վիճակագրություն ունի, Ֆրանսիայի առաջնությունում տնային բոլոր խաղերում գրանցում է 2.5-ից շատ գոլ, իսկ Չեմպիոնների լիգայում միայն Բայերի հետ հանդիպումն է ավարտվել 1-1 հաշվով: Այս խաղում էլ Մոնակոյին պետք է խփել և պետք է խփել նվազագույնը երկու գնդակ, բայց տան տերերի հարձակվող Ֆալկաոի մասնակցությունը հարցականի տակ է:
Մանչեստրյան ակումբի խնդիրը մի փոքր ավելի պարզ է գնդակ պահել և թույլ չտալ մրցակցին օգտագործել իր պահերը, բայց հարմար պահը բաց չթողնել մրցակցին պատժելու ինչը Գվարդիոլայի թիմերը շատ լավ են կատարում, Սիթի կազմից հարցականի տակ է Կոմպանիի մասնակցությունը:
Մոնակոն կորցնելու ոչինչ չունենալով անընդհատ միտված է լինելու մրցակցի դարպասին, իսկ հյուրերը կփորձեն պատասխանել ինչպես դա արեցին առաջին խաղում: Ես այսօր էլ այս թիմերից սպասում եմ հարձակողական, գոլառատ և դիտարժան ֆուտբոլ և խաղում եմ տոտալի վրա:

Օրդինար: Հաղթած
23:45/15 մրտ
Մոնակո - Մանչեստեր Սիթի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 1