Ֆրանսիական Լիգա 1-ի 14-րդ տուրում «Մոնակոն» կընդունի «Լիլին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ չի ստացվի։
13 խաղում «Մոնակոն» 18 միավոր է վաստակել, իսկ «Լիլը»՝ 16։ «Մոնակոն» վերջին 3 խաղում միայն 1 հաղթանակ է տարել՝ սեփական դաշտում 3։1 հաշվով առավելության հասնելով «Մոնպելյեի» նկատմամբ։ Դրանից հետո Նիկո Կովաչի թիմը պարտվել էր Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Բրեստին»՝ 0։2, և գոլազուրկ ոչ ոքի խաղացել «Ռեյմսի» հետ։
Վերջին 4 խաղում «Լիլը» ոչ մի հաղթանակ չի տարել։ «Շները» պարտվել էին «Կլերմոնին» և ոչ ոքի խաղացել «Բրեստի» հետ։ Ոչ ոքի է գրանցվել նաև «Անժեի» հետ մրցավեճում։ Գործող չեմպիոնը պարտվել էր նաև առաջատար ՊՍԺ-ին՝ 1։2 հաշվով։
Բուքմեյքերներն այս խաղում ֆավորիտ են համարում «Մոնակոյին», որի հաղթանակի համար սահմանվել է 2․20 գործակիցը։ Ոչ ոքին ստացել է 3․34, իսկ հյուրերի հաղթանակը՝ 3․80 գործակիցը։
Գոլերի 2․5-ից շատ տոտալի համար սահմանվել է 2․03, իսկ 2․5 քիչ տոտալի համար՝ 1․91 գործակիցը։ Այս խաղադրույքն ավելի հավանական է թվում։
«Մոնակոն» վերջին շրջանում խնդիրներ ունի հարձակման գծում, իսկ «Լիլի» նախորդ 7 խաղից 5-ը գոլառատ չեն եղել։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․91 գործակցով։