«Մոնակո» — «Բորուսիա» Դորտմունդ. Վալերի Կարպինի կանխատեսումը

22:45, 19 ապր 2017
«Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաաալիքի և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մոնակո» — «Բորուսիա» Դորտմունդ պատասխան հանդիպման վերաբերյալ:

Առաջին խաղը լարված մթնոլորտում անցավ: Հնարավոր է, որ «Բորուսիան» ավտոբուսի վրա կատարված հարձակումից հետո մինչև վերջ չկարողացավ կենտրոնանալ: Այնուամենայնիվ, «Մոնակոն» կարողացավ հաղթանակ տանել:

Դա նշանակում է, որ պատասխան խաղում «Բորուսիան» առաջին րոպեներից առաջ է գնալու: Պետք է նվազագույնը 2 գոլ խփել, իսկ դա ռիսկ է: Գումարած դրան, «Բորուսիան» նախընտրում է հարձակվողական ֆուտբոլ խաղալ:

Բայց «Մոնակոն» հիմա լավ մարզավիճակում է: Եվ առաջնությունում, և ՉԼ-ում թիմը բավական բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում: Ֆիզիկական պատրաստվածությունը նույնպես լավ մակարդակի է: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ «Մոնակոն» կկարողանա օգտագործել ազատ տարածություններն ու գոլ խփել: Արդյունքում նույնիսկ հաղթել: Այստեղ խաղադրույք եմ կատարում տանտերերի հաղթանակի վրա, բայց «Բորուսիան» նվազագույնը 1 գոլ կխփի: Գերմանացիները լավ հարձակում ունեն:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ
22:45/19 ապր
«Մոնակո» — «Բորուսիա» Դորտմունդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ