MLS: Էքսպրես խաղադրույք
«Նյու Յորք Ռեդ Բուլզ» – «Ցինցինատի»
Նախորդ տուրում «Ցուլերը» կարողացան սեփական դաշտում 2:1 հաշվով առավելության հասնել «Նյու-Ինգլենդի» նկատմամբ՝ որոշիչ գոլը խփելով 85-րդ րոպեին:
Բայց ավստրիացի մասնագետ Գերհարդ Շտրուբերի տղաները խաղով և արդյունքներով չեն տպավորում, չնայած վերջին տարիներին թիմը միշտ խաղում էր փլեյ-օֆֆում:
«Ցինցինատին» վստահ գլխավորում է Արևելյան կոնֆերենցիայի աղյուսակը՝ մոտակա հետապնդողին գերազանցելով 7 միավորով: Ճիշտ է, նախորդ 5 խաղում այս կոլոկտիվն ընդամենը 1 հաղթանակ է տարել: Հրաշալի մրցաշրջան է անցկացնում թիմի ավագ և փլեյմեյքեր, արգենտինացի Լուսիանո Ակոստան, որն արդեն 10 գոլ է խփել և 5 ասիստ կատարել:
Ենթադրում եմ, որ հյուրերն այս խաղում չեն պարտվի:
«Նեշվիլ» – «Ֆիլադելֆիա»
Ջիմ Քերտինը «Ֆիլադելֆիան» մարզում է 2015-ից: Նրա օրոք թիմը կայուն և բարձր արդյունքներ է ցուցադրում: Այս պահին «Ֆիլերը» Արևելյան կոնֆերենցիայի երկրորդ տեղում ընթացող «Նեշվիլից» հետ են 4 միավորով, սակայն մեկ խաղ պահեստում ունեն:
Երկու թիմերն էլ նախորդ տուրում պարտություն են կրել: «Նեշֆիլի» հարձակվողները քիչ են գոլ խփում: Թիմի լավագույն ռմբարկուն հարձակողական ոճի կիսապաշտպան Հանի Մուխտարն է, որը 13 գոլ և 7 ասիստ ունի իր հաշվին: Իսկ «Ֆիլադելֆիայի» կազմում կարելի է նշել 23-ամյա արգենտինացի հարձակվող Խուլիան Կարանցային, որը դարձել է 10 գոլի հեղինակ:
Կողմերի միջև կայացած նախորդ 4 հանդիպումներում քիչ գոլ է գրանցվել: Առաջարկում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: