«Միտյուլանդ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Դենիս Կազանսկու կանխատեսումը

22:00, 18 փտր 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում անգլիական եւ ռուսական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Միտյուլանդ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Կազանսկին խաղադրույք է կատարում սակավագոլ հանդիպման վրա: 

Լիովին անսպասելի այս մրցաշրջանում փոխվեց «Մանչեսթեր Յունայթեդի» առաջնահերթ նպատակը: Տեսականորեն «Յունայթեդի» համար դեռ հնարավոր է լավագույն քառյակ մտնելը, որպեսզի հաջորդ մրցաշրջանում եւս խաղա Չեմպիոնների լիգայում, բայց առաջնությունում ամեն խաղից հետո այդ նպատակը ավելի անհասանելի է դառնում: Եվ արդեն Լուի վան Գալը նկատել է, եւ իրենք ֆուտբոլիստները եւս հասկանում են, որ Եվրոպա լիգայում հաղթանակն իրենց Չեմպիոնների լիգայի ուղեգիր կպարգեւի, ինչպես ժամանակին եղավ «Չելսիի» հետ:

Կարծում եմ` «Մանչեսթեր Յունայթեդը» շատ ուշադիր կլինի այս հանդիպմանը: «Միտյուլանդը» լավ խաղաց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, նրանց պետք չէ թերագնահատել: «Միտյուլանդը» մանրակրկիտ կերպով կվերաբերվի «Յունայթեդի» դեմ հանդիպմանը:

Դժվար է գուշակել, թե ինչպիսի ընթացք կունենա հանդիպումը, բայց երկու թիմերն էլ պայքարելու են: Խաղադրույք եմ կատարում սակավագոլ հանդիպման վրա: «Մանչեսթերը» պետք է շտկի իր խնդիրները եւ աշխատի բաց չթողնել, իսկ «Միտյուլանդին» մնում է թերահավատորեն վերաբերվել «Յունայթեդում» կատարվող իրադարձություններին եւ այդ պատճառով միանգամից առաջ չեն գնա: Իմանալով իր բոլոր թույլ կողմերը` «Մանչեսթերը» կաշխատի չափազանց պարզ գործել պաշտպանությունում:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա. 1/16 եզրափակիչ. առաջին հանդիպում
22:00/18 փտր
«Միտյուլանդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ