Միլոշ Ռաոնիչ — Տոմմի Ռոբրեդո. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

05:30, 21 հնվ 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Australian Open-ի տղամարդկանց մենապայքարի երկրորդ շրջանի Միլոշ Ռաոնիչ — Տոմմի Ռոբրեդո հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ կանադացին առանց պրոբլեմների կհաղթի: 

Ռաոնիչը շատ լավ է պատրաստվել նոր մրցաշրջանին, նախորդը նրա մոտ տհաճ ստացվեց: Իսկ այստեղ նա արդեն հաղթել է մրցաշար, ընդ որում՝ եզրափակչում հաղթելով Ռոջեր Ֆեդերերին: Հիանալի է մեկնարկել Մելբուրնում՝ հեշտությամբ հաղթելով Լուկա Պույին, իսկ ֆրանսիացին վերջին ժամանակահատվածում աճում է: Ռաոնիչը ուղղակի չնկատեց մրցակցին:

Ռոբրեդոն տանջանքներով հաղթեց առաջին հանդիպումը՝ կորտում անցկացնելով 5 սեթ ու հրաշքով փրկվելով: Իհարկե, կիզիչ արեւի տակ Ռոբրեդոն շատ ուժ ծախսեց: Պարզ է, որ Մալեկ Ժազիրի նկատմամբ տարած հաղթանակը կլինի նրա վերջին հաղթանակը ընթացիկ մրցաշարում: Ճիշտն ասած՝ չէի կարծում, որ Ռոբրեդոն այդքան դժվարությամբ կհաղթի: Հնարավոր է, արդեն տարիքն իրենն ասում է:

Ընդհանուր առմամբ, այդպիսի տանջալից հանդիպումից հետո Ռոբրեդոն դժվար թե կարողանա դիմակայել կանադացուն, ով գտել է իր խաղը: Ռաոնիչը ֆիզիկապես գերազանցում է իսպանացուն: Կարծում եմ՝ այս խաղում 31,5 գեյմից քիչ կլինի:

Օրդինար: Պարտված
Australian Open. տղամարդկանց մենապայքար. երկրորդ շրջան
05:30/21 հնվ
Միլոշ Ռաոնիչ - Տոմմի Ռոբրեդո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ