Մուտք

Միլոշ Ռաոնիչ — Ռոջեր Ֆեդերեր. Աննա Չակվետաձեի վիդեոկանխատեսումը

10:07, 12 Հուլիսի 2017
Աննա Չակվետաձե
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն վիդեոկանխատեսում է արել Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչի Միլոշ Ռաոնիչ — Ռոջեր Ֆեդերեր հանդիպման վերաբերյալ: Ըստ նրա՝ այս խաղում 40,5-ից քիչ գեյմ կլինի: 

Կիսվել:
Այսօր արքա և վարպետ Ռոջեր Ֆեդերերը կխաղա Միլոշ Ռաոնիչի հետ: Կարծում եմ, որ 40,5-ից քիչ գեյմ կլինի, քանի որ Ռաոնիչը լավագույն մարզավիճակում չէ:
Միլոշի համար մրցաշրջանը բարդ ստացվեց, նա վնասվածքներ ունեցավ: Կարելի է հիշել, որ Ուիմբլդոնի նախորդ խաղարկությունում նա հաղթեց Ֆեդերերին: Սակայն կարծում եմ, որ հիմա շվեյցարացին այնքան հիանալի մարզավիճակում է, որ պետք է 40,5-ից քիչ գեյմում հաղթի Ռաոնիչին, քանի որ ամեն ինչ նրան շատ հեշտ է տրվում: Ռոջերը առավելագույն կոնցետրացիա ունի, նա ձգտում է սովորականի պես գրոհել՝ իր խաղում ոչինչ չփոխելով, բայց դա այնքան գրագետ է անում, որ մրցակցին մնում է միայն կորտերի վրայի գնդակները հավաքել:
Ցանկանում եմ ասել, որ Ռաոնիչը դժվար մրցաշրջան է ունեցել: Նա հիմա կարծես ավելի լավ է սկսել խաղալ արագ կորտերում, բայց այնուամենայնիվ, այդքան լավը չէ, որպեսզի պայքարի Ֆեդերերի հետ:
Օրդինար: Հաղթած
Ուիմբլդոն, տղամարդկանց մենախաղ, 1/4 եզրափակիչ
18:00/12 հլս
Միլոշ Ռաոնիչ - Ռոջեր Ֆեդերեր
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները, Վիդեոկանխատեսումներ
Սպորտի տեսակները Թենիսի կանխատեսումներ, Ուիմբլդոնի կանխատեսումներ
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բորուսիա» – ՊՍԺ: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
10:07, 12 Հուլիսի 2017
«Բորուսիա» – ՊՍԺ: Էդուարդ Մորի կանխատեսումը
10:07, 12 Հուլիսի 2017
«Բորուսիա» – ՊՍԺ: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը
10:07, 12 Հուլիսի 2017
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ