«Միլան» – «Յուվենտուս»․ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:45, 23 հնվ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել «Միլան» – «Յուվենտուս» Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Բարև բոլոր ֆուտբոլասերներին.

Ուիքենդի գլխավոր ֆուտբոլային հանդիպումը կկայանա Իտալիայում: Ա Սերիայի 23-րդ տուրում հերթական անգամ միմյանց դեմ դուրս կգան «Միլանն» ու «Յուվենտուսը»: Մրցաշարային աղյուսակում ստեղծված իրավիճակն այս դիմակայությունն ավելի նշանակալի է դարձնում: «Ծեր սինյորան» ծանր մեկնարկից հետո ընդհուպ մոտեցավ առաջատար քառյակին, իսկ «Ռոսոներիներն», ընդհանրապես, կարող էին «Յուվեին» ընդունել միանձնյա առաջատարի կարգավիճակում: Դրա համար հարկավոր էր տանը հաղթել համեստ «Սպեցիային», բայց Ստեֆանո Պիոլիի թիմը համարձակվեց պարտվել: Այո, մրցավարն իր ազդեցությունն ունեցավ, բայց նման մրցակիցների հետ խաղում դա լիարժեք արդարացում չէ: Արդյունքում, «Միլանը» մնաց երկրորդ տեղում և «Ինտերից» մեկ հանդիպում ավելի է անցկացրել:

Երկրորդ անընդմեջ տնային հանդիպումն ունի այլ կարգավիճակ: Այստեղ տրամադրվածությունն ամբողջությամբ այլ մակարդակի կլինի: Հաճախ է լինում, երբ ակնհայտ հաղթական թվացող խաղում ձախողվում ես, բայց հետո փայլում ես մի խաղում, որտեղ մրցակիցն իր կարգավիճակով քեզ առնվազն չի զիջում: «Միլանի» համար հիմա մոտավորապես այդ պահն է: Հաղթել պետք է ոչ միայն նրա համար, որ մրցակիցը սկզբունքային է, և դա պահանջում է իրավիճակն աղյուսակում, այլև «Սպեցիայից» հետո երկրպագուների աչքերում արդարանալու համար:

«Յուվենտուսն» աստիճանաբար վերադառնում է իրեն սազական դիրքերի, բայց դա չի նշանակում, որ Մաքս Ալեգրին վերացրել է բոլոր խնդիրները: Դրանք առայժմ շատ են: Օրինակ մեկը հարձակումն է. «Բյանկոներիները» 22 խաղում 34 գոլ են խփել, ինչն ավելի շատ միջակ թիմի ցուցանիշի է նման: «Յուվենտուսյան» չէ նաև պաշտպանությունը՝ համեստ հարևան «Տորինոն» այս պահին մեկ գնդակ պակաս է բաց թողել:

Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ «Միլանը» կոնկրետ դիմակայությունում ծնկի բերի «Յուվենտուսին»: Եվ եթե Պիոլիի թիմի ուղիղ հաղթանակը ռիսկային է, ապա խփած երկու գոլի վրա կարելի է հույս դնել: Առաջարկում եմ ընտրել հենց այդ տարբերակը:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
23:45/23 հնվ
«Միլան» - «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ