«Միլան» — «Յուվենթուս». Ռոբերտ Գասպարյանի վիդեոկանխատեսումը
Բարև ձեզ, սիրելի ֆուտբոլասերներ, ես մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանն եմ և առաջիկա րոպեներին առաջարկում եմ ծանոթանալ «Միլան» — «Յուվենթուս» ֆանտաստիկ հանդիպման Vivaro բուքմեյքերական ընկերության առաջարկած գործակիցներին, բայց նախ և առաջ եկեք ուսումնասիրենք, թե ինչ վիճակով են թիմերը մոտեցել այս կարևոր հանդիպմանը: Սա համարվում է Իտալիայի ամենագլխավոր դերբիներից մեկը, դասական դիմակայություն, միշտ էլ այս երկու թիմերի կազմերում հանդես են եկել առաջին մեծության աստղերը: Ժամանակին մի թիմից մյուսը տեղափոխվելու համար բավական լուրջ խնդիրներ էր առաջացել, եթե հիշում եք, Ռոբերտո Բաջիոյի հետ: Մի խոսքով, հիմա էլ «Միլանը» զիջել է իր դիրքերը, բայց, միևնույն է, «Միլան» — «Յուվենթուս» հանդիպումը միշտ հետաքրքիր մրցապայքարում է անցնում:
Երկու թիմերը հանդիպմանը մոտեցել են բավական բարձր տրամադրությամբ: «Միլանը», մասնավորապես, վերջին 5 խաղերում պարտություն չի կրել և ուստի, սեփական հարկի տակ ընդունելով «Յուվենթուսին», ակնկալում է, որ առնվազն մեկ միավորով կհեռանա խաղադաշտից: Իսկ ինչ վերաբերում է «Յուվենթուսին», ապա Իտալիայի գործող չեմպիոնը չեմպիոնլիգյան «Լիոնի» դեմ խաղում բավական, չէի ասի թույլ, բայց տխուր տպավորություն թողեց, և եթե չլիներ Ջանլուիջի Բուֆֆոնը, իսկապես դժվար կլիներ ակնկալել, որ «Յուվենթուսը» կհաղթի:
Կազմերում խնդիրներ չկան, բոլորը կազմ ու պատրաստ են: Եվ այսօր ես առաջարկում եմ միանգամից երկու խաղադրույք կատարել. նախ՝ «Միլանը» չի պարտվի սեփական հարկի տակ, այսինքն՝ 1X, դրա համար Vivaro ընկերությունն առաջարկում է 1,93 գործակից: Առաջարկում եմ նաև խաղադրույք կատարել Պաուլո Դիբալայի գոլի հեղինակ դառնալու վրա, ինչի համար Vivaro-ն առաջարկում է 2,31 գործակից:
Այնպես որ, եթե համաձայն եք, կարող եք խաղադրույք կատարել, շահել ու Vivaro-ի հետ խաղալ հաճույքի համար:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: