«Միլան» — «Յուվենթուս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:30, 11 նյմ 2018
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի «Միլան» — «Յուվենթուս» հանդիպման վերաբերյալ։ Ռոբերտը կարծում է, որ հյուրերը կհաղթեն առաջիկա խաղում։ 

Իտալիայի առաջնության 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Սան Սիրո» ստադիոնում։ Այս հանդիպմանն ամբողջ Իտալիան է սպասել։ Միայն այն հանգամանքը, որ սա Ռոնալդուի առաջին լուրջ հանդիպումն է Ապենինյան թեկաղզում, մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Եվ նա լիովին կազմ ու պատրաստ է այդ հանդիպմանը։

Չեմպիոնական հավակնություններ սպագետիի երկրում այսօր ունի միայն «Յուվենթուսը։ Դժվար թե որևէ մեկը կարողա այս մրցաշրջանում մրցակցել, մանավանդ «Միլանը»։ Մանավանդ որ «ռոսոներների» մարզչական շտաբում սպասվում են փոփոխություններ։ Արսեն Վենգերը քայլ առ քայլ մոտենում է «Միլանին»։ Եթե «Յուվեին» էլ պարտվեն, Գատուզոն կկորցնի աշխատանքը։ Առաջիկա խաղում «Միլանը» զրկված կլինի Մատեո Մուսակիոյից, իսկ «Յուվենթուսն» Էմրե Ջանից։ Մնում է հասկանալ, թե ինչ մարտավարություն են ընտրելու թիմերը՝ 4, թե 3 պաշտպանով։

Առաջարկում եմ խաղադրույք՝ հյուրերի հաղթանակը 1,73 գործակցով։

Օրդինար: Չխաղարկված
Իտալիայի Ա սերիա 2018-19․ 12-րդ տուր
23:30/11 նյմ
«Միլան» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ