«Միլան» — «Յուվենթուս». Գեորգի Չերդանցևի կանխատեսումը

23:45, 13 փտր 2020
Ֆուտբոլային հայտնի մեկնաբան, «Матч ТВ» հեռուստաընկերության հաղորդավար Գեորգի Չերդանցևը կանխատեսում է արել Իտալիայի գավաթի 1/2 եզրափակչի «Միլան» — «Յուվենթուս» առաջին հանդիպման վերաբերյալ:

Սա գավաթային դիմակայություն է՝ բաղկացած երկու խաղից: Տանտերերը պետք է ձգտեն հաղթեն, և մեծ առավելությամբ: Քանի որ առանց պահուստի Թուրին մեկնելն այդքան էլ հուսալի չէ: «Միլանը» բարդ իրավիճակում է: Այն պարտվեց դերբիում, ընդ որում՝ զիջում էր խաղով (երկրորդ խաղակեսում թիմը շատ ավելի թույլ տեսք ուներ «Ինտերից»): Կարծում եմ, որ այդպիսի պարտությունից հետո «ռոսոներիները» մեծ մոտիվացիա կունենան: Ըստ իս, «Միլանը» միանշանակ հիմնական կազմ դուրս կբերի խաղադաշտ: Եվ Իբրահիմովիչի հետ միասին կպայքարեն գոլերի և հաղթանակի համար:

Ինչ վերաբերում է «Յուվեին», ապա շրջանառվում է Սարիի պաշտոնանկությունը: Ինձ համար դա զարմանալի չէ, ես մեկ անգամ չեմ իմ կարծիքը հայտնել այդ մարզչի մասին: «Յուվենթուսը» ևս «Վերոնայից» կրած պարտությունից հետո պետք է խաղա հաղթանակի համար: Ընդ որում՝ խաղալ վստահ և չմտածել պատասխան հանդիպման մասին: Պարզապես պետք է ձգտել հաղթել այս հանդիպմանը: Քանի որ երկու անընդմեջ պարտությունը կնպաստի մարզչի հեռացմանը:

Ես հուսով եմ, որ խաղը դիտարժան կլինի՝ գոլերով: Երկու թիմն էլ, որպես կանոն, արդյունավետ ֆուտբոլ են ցուցադրում: Ես պետք է մեկնաբանեմ այս հանդիպումը: Եվ, իհարկե, ավելի հետաքրքիր է մեկնաբանել գոլառատ հանդիպումը:

Կարծում եմ, որ «Միլանը» շեշտը կդնի հարձակման վրա, իսկ Իբրահիմովիչի հետ այն ունակ է գոլ խփել: Քանի որ «Միլանի» գոլերի համար մեծ գործակից է առաջարկվում, ես հակված եմ խաղադրույք կատարել նրա արդյունավետության վրա: Կընտրեմ ««Միլանի» գոլերը տոտալ 1,5-ից շատ» տարբերակը:

Օրդինար: Չխաղարկված
Իտալիայի գավաթ, 1/2 եզրափակիչ, առաջին հանդիպում
23:45/13 փտր
«Միլան» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ