«Միլան» — «Յուվենթուս»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 28 հկտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ա Սերիայի 11-րդ տուրի «Միլան» — «Յուվենթուս» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետի կարծիքով՝ ոչ այնքան գոլառատ խաղում տանտերերը չեն պարտվի։

Անկասկած, սա ֆուտբոլային Եվրոպայի շաբաթվա գլխավոր հանդիպումն է, որովհետև այն ավելի սկզբունքային ու բարձր մակարդակի դիմակայություն է, քան «Ման․ Յունայթեդ» — «Տոտենհեմը»։ Խաղը կզարդարի ֆուտբոլային ուիքէնդը։ Կան բազմաթիվ անհատական դիմակայություններ։ Մասիմիլիանո Ալեգրին ժամանակին աշխատել է «Միլանում», «ռոսսոներների» ավագ Բոնուչին երկար տարիներ հանդես է եկել «Յուվենթուսում», Դե Շիլիոն, ով «Միլանում» անփոխարինելի ֆուտբոլիստների թվին էր դասվում, այժմ հանդես է գալիս «Յուվեի» կազմում։

Այժմ խաղին նայենք այլ տեսանկյունից։ Ալեգրին վաղուց «Յուվենթուսում» է։ Չնայած շատ են խոսում այն մասին, որ իտալացի մասնագետը հեռանալու է Թուրինից, բայց նա դեռ «Ծեր Սինյորայի» ղեկին է։ Բոնուչին որակազրկված է և չի մասակցի հանդիպմանը, իսկ Դե Շիլիոն վնասվածք ունի։ Նախորդ մրցաշրջանի առաջին շրջանի խաղում և սուպերգավաթում «Միլանը» հաղթեց «Յուվեին», իսկ 2-րդ շրջանի խաղում մրցավար Նիկոլա Ռիցոլին հանդիպման 97-րդ րոպեին 11 մետրանոց հորինեց միլանյան ակումբի դարպասին։ Բայց․․․․ այս ամենն անցյալում է։

«Յուվեն» առաջիկա երեքշաբթի «Սպորտինգի» դեմ կարևոր խաղ ունի Չեմպիոնների Լիգայում, բայց ամենայն հավանականությամբ Ալեգրին այսօր մարտական կազմ դուրս կբերի խաղադաշտ։ «Միլանը» խաղալու է սեփական դաշտում, և դա առավելություն է տալիս Մոնտելայի թիմին։ Առաջարկում եմ «1X և ՏՔ 3,5 գոլ» խաղադրույքը, որի գործակիցը 2,26 է։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 11-րդ տուր
20:00/28 հկտ
«Միլան» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ