«Միլան» – «Վենեցիա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Նոր գլխավոր մարզչի հետ 3 խաղ՝ 2 ոչ-ոքի և 1 պարտություն։ Մեղմ ասած, վատ արդյունք է Պաոլո Ֆոնսեկայի գլխավորած «Միլանի» համար։ Վերջին տարիներին, երբ թիմը գլխավորում էր Ստեֆանո Պիոլին, խնդիր նույնպես կային, բայց դրանք որոշակի պատճառներից էին բխում։ Հիմա, երբ մարզիչը ժամանակ է ունեցել նախապատրաստելու թիմին, դժվար է ասել, թե ինչն է «Միլանի» անհաջող խաղի պատճառը։
«Միլանը» 3 խաղերից յուրաքանչյուրում 2-ական գոլ է բաց թողել։ Սա չեմպիոնության համար պայքարող թիմի համար վատ արդյունք է։ Ֆոնսեկան լավ ծանոթ է իտալական ֆուտբոլին, քանի որ ժամանակին գլխավորել է «Ռոման»։ Կարծում եմ, որ նա կկարողանա շտկել իրավիճակը, բայց դժվար թե հաջողվի մնալ չեմպիոնական պայքարի մեջ։
«Վենեցիան» Ա սերիայի այս մրցաշրջանի նորեկն է։ Իհարկե, ակումբի գլխավոր նպատակն է լինելու պահպանել տեղն Ա սերիայում։ Հաշվի առնելով, թե ինչ վիճակում է «Միլանը», գուցե հյուրերը փորձեն անակնկալ մատուցել։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ «Վենեցիան» կարողանա միավոր վաստկալե այս խաղում։
Տանը միլանյան թիմն ագրեսիվ կգործի հանդիպման հենց սկզբից։ Կարծում եմ՝ տանտերեը գոլառատ խաղում վստահ հաղթանակ կտանի։ Ընտրում եմ «Միլանի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․68 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: