«Միլան» — «Տորինո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Իտալական Ա Սերիայի ցանկացած տուրում առանձնանում են մի քանի հանդիպումներ: Անդրանիկ տուրում մասնավորապես ուշադրության է արժանի «Միլան» — «Տորինո» խաղը: Առաջին հայացքից` միլան-թուրինյան լարված դիմակայություն: Սակայն վերջին տարիներին այս առերեսումից ողջ է մնացել միայն «Յուվենտուսը»: Եթե «Տորինոն» եվրագավաթներում հայտնվելու հավակնություններ չունի, ապա «ռոսսոներները» վերջերս են դարձել կալչիոյի գլխավոր հիասթափությունն ու կարծես մոռացել երբեմնի հեղինակությունը և պատմությունը:
«Ռոսսոներները» մրցաշրջանի մեկնարկից առաջ փոխեցին գլխավոր մարզչին: Վիչենցո Մոնտելլան «Սամպդորիայում» տապալվելուց հետո ստացավ նոր հնարավորություն վերականգնելու իր հեղինակությունը: Այս պահին թիմը ձեռք է բերել Ջանլուկա Լապադուլային ու Խոսե Սոսային, սակայն նրանցից և ոչ ոք չի մասնակցի առաջին հանդիպմանը: Լապադուլան դեռևս պետք է բաց թողնի խաղը նախորդ մրցաշրջանի վերջին խաղում կարմիր քարտ ստանալու պատճառով, իսկ ահա Սոսան բառացիորեն վերջերս է միացել նոր թիմին: «Միլանին» հիմա միայն պակասում է խաղարկող, որը կկարողանա գոլային փոխանցումներ կատարել հարձակվողներին:
Օրվա գլխավոր հարցն ու կարգախոսը` Միխայլովիչն ընդդեմ «Միլանի»: Սերբ մասնագետը նեղացած է հեռացել նորաձևության մայրաքաղաքից` չստանալով հաջողության հասնելու և սխալները շտկելու հնարավորություն: Թուրինյան ակումբում Միխայլովիչն արդեն արել է որոշակի փոփոխություններ: Նա փորձել է նախապատրաստական շրջանում փոխել թիմի մարտավարությունն ու անցնել 4 պաշտպանով խաղի, սակայն Կամիլ Գլիկի ու Բրունո Պերեսի հեռանալուց հետո «ցլերի» պաշտպանությունն ամենախոցելի տեղն է դարձել: Լավ է՝ հարձակումն են ուժեղացրել: Թիմը համալրել է ամբողջ Իտալիայով մեկ դեգերումները շարունակող և իր հնարավորությունը փնտրող Ադեմ Լյայիչը:
Կանխատեսում եմ, որ կլինի հախուռն ֆուտբոլ: Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի խառը տրամադրությամբ են անցկացնում այս թիմերը ոչ միայն մրցաշրջանը, այլև առանձին հանդիպումները, ենթադրում եմ, որ կլինեն շատ գնդակներ: Խաղում կլինի 3,5-ից շատ գնդակ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: