«Միլան» – «Տորինո»: Եգոր Տիտովի կանխատեսումը

23:45, 10 փտր 2023
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Միլան» – «Տորինո» Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Միլանը» ճգնաժամի մեջ է։ Արդեն 1 ամիս է թիմը չի կարողանում շտկել իրավիճակը։ Եղել են խոշոր հաշվով պարտություններ, այդ թվում՝ տանը «Սասուոլոյից» (2:5): Իրավիճակը շատ վատ է։ Նախորդ տուրում թիմը վատ չխաղաց «Ինտերի» հետ, բայց պարտվեց 0։1 հաշվով։

«Միլանն» արդեն լավագույն քառյակում չէ և դա այն դեպքում, որ «Յուվենտուսը» 15 միավոր է կորցրել։ Այնուամենայնիվ, Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու շանսեր դեռ կան։

«Տորինոն» լավ մրցաշրջան է անցկացնում։ Նախորդ 3 տուրերում թիմը 7 միավոր է վաստակել։ Միրանչուկը շատ լավ է խաղում։ Հետաքրքիր է այն, որ թուրինցիներն այս մրցաշրջանում արդեն 2 անգամ հաղթել են «Միլանին»։ Առաջնության տնային հանդիպմանը թիմն առավելության էր հասել 2։1 հաշվով, իսկ գավաթային խաղում հաղթել լրացուցիչ ժամանակում (1:0):

Հեշտ հանդիպում չի լինելու։ Դժվար թե շատ գոլային պահեր լինեն։ «Տորինոն» քիչ է գոլեր բաց թողնում, իսկ «Միլանը» լավ մարզավիճակում չէ։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․70 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Իտալիայի Ա Սերիա
23:45/10 փտր
«Միլան» – «Տորինո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ