«Միլան» – «Տորինո»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 26 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Միլան» – «Տորինո» Իտալիայի A Սերիայի 10-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Միլանի» կազմում վնասվածք ունեցող ֆուտբոլիստները շատ են։ Այո՛, Ֆրենկ Կեսյեն վերադարձել է շարք, առողջացել է Տեո Էրնանդեսը, սակայն դեռ լազարեթում են Մայք Մենյանը, Անտե Ռեբիչը, Բրահիմ Դիասը, Ալեսանդրո Ֆլորենցին, նախորդ տուրում նրանց միացավ նաև Սամու Կաստիլյեխոն։  Նույնիսկ այս վիճակում «Ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին գտնում է ելքը։ «Բոլոնիայի» հետ խաղում Դիասի բացակայության պայմաններում 10 համարի դիրքը հրաշալի փակեց բոսնիացի Ռադե Կրունիչը։ Աջ եզրում իրեն փայլուն դրսևորեց Կաստիլյեխոն։ Միլանցիները քիչ էր մնում բաց թողնեին հաղթանակը, սակայն կրկին շշմեցրին կամային որակներով։

«Միլանն» առայժմ անպարտելի է A Սերիայում, ընդ որում, թիմը վերջին 5 խաղում միայն հաղթանակներ է տարել՝ խփելով 14 գոլ։ Զլատան Իբրահիմովիչի վերադարձից հետո առջևի գիծն ավելի է հզորացել։ Շվեդ հարձակվողը նախորդ տուրում գրանցեց կարիերայի առաջին ինքնագոլը, սակայն հասցրեց գրավել նաև մրցակցի դարպասը։

Ինչ վերաբերում է «Տորինոյին», ապա Իվան Յուրիչն այս թիմը հզոր ուժի է վերածել։ «Ցուլերը» ճակատամարտ են տալիս ցանկացած թիմի։ Պատահական չէ, որ «Յուվենտուսն» ու «Նապոլին» միայն հանդիպման վերջում կարողացան կոտրել թուրինյան կոլեկտիվի դիմադրությունը։ «Տորինոն» նաև շատ պահեր է ստեղծում։ Յուրիչն այս պահին լուրջ խնդրի առջև է կանգնած։ Իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և ցանկանում է ձմռանը տեղափոխվել «Միլան»։ Մարզիչը և ակումբի ղեկավարությունը դեմ են։ Բելոտին կորցրել է իր տեղը մեկնարկային կազմում։ Խորվաթ մասնագետը դա բացատրում է նրանով, որ հարձակվողը նոր է վերականգնվել վնասվածքից, սակայն խնդիրներն ակնհայտ են։

«Միլանը» խաղալու է տանը, սակայն հաղթանակի հասնելու համար պետք է շատ վազել։ Հաշվի առնելով թիմերում առկա խնդիրները՝ կարծում եմ, որ «Տորինոն» գոլ կխփի, սակայն դաշտի տերերը հաղթանակ կտանեն։ Այս խաղադրույքի համար  Vbet-ը սահմանել է 3․18 գործակիցը։

Օրդինար: Պարտված
A Սերիա
22:45/26 հկտ
«Միլան» – «Տորինո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ