«Միլան» – «Տորինո»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:59, 11 հնվ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Միլան» – «Տորինո» Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

«Միլանը» նոր է սկսում պայքարն Իտալիայի գավաթի խաղարկությունում, իսկ «Տորինոն» արդեն 2 հանդիպում անցկացրել է՝ 1/32 և 1/16 եզրափակիչներում հաղթելով իր մրցակիցներին «չոր» հաշվով (3:0 և 4։0)։

Ամենակարևորն այն է, որ «Տորինոյի» գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը գիտի, թե ինչպես պետք է խաղալ «Միլանի» դեմ։ Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում թուրինյան ակումբը սեփական հարկի տակ կարողացել է հաղթել «Միլանին»։ Այդ խաղում «Տորինոն» փայլուն հանդես եկավ՝ հատկապես առաջին խաղակեսում։

Վերջին շրջանում՝ ներառյալ ընկերական հանդիպումները, «Տորինոն» պարտություն չի կրել։ Իսկ «Միլանն» ԱԱ-2022-ի ընթացքում մասնակցել է ընկերական մրցաշարի և պարտվել բոլոր խաղերում։ Միլանցիները ներքին առաջնության վերջին խաղերում էլ մի փոքր անփույթ են գործում պաշտպանությունում։

Ենթադրում եմ, որ «Միլանն» այս խաղում չի կարողանա անառիկ պահել սեփական դարպասը։ Չեմ կարծում, որ Պիոլիի թիմը կարող է այս կարճ ժամանակահատվածում շտկել պաշտպանությունում առկա խնդիրները։ Թիմը «Ռոմայի» հետ Ա Սերիայի նախորդ տուրի հանդիպման վերջնամասում 2 գոլ ընդունեց և բաց թողեց հաղթանակը։

Իմ կանխատեսումն է 2 թիմերը գոլ կխփեն՝ 1․90 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Իտալիայի գավաթ
23:59/11 հնվ
«Միլան» – «Տորինո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ