«Միլան» – «Սլավիա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:59, 07 մրտ 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Միլան» – «Սլավիա» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

«Միլանը» Չեմպիոնների լիգայի խմբում զբաղեցել էր 3-րդ տեղը։ Հայտնվելով Եվրոպա լիգայում՝ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 1/16 եզրափակիչում հաղթահարեց ֆրանսիական «Ռենի» արգելքը, չնայած արտագնա հանդիպմանը կրած պարտությանը։

Անկասկած, «Միլանի» համար մեծ նշանակություն ունի այս մրցաշարը։ Հաղթանակի դեպքում Պիոլին կարող է շարունակել աշխատանքը։ Կարծում եմ, որ ֆուտբոլիստներն էլ են գերմոտիվացված և ցանկանում են տիտղոս նվաճել։

Չեխիան ներկայացնող «Սլավիան» Եվրոպա լիգայի խմբային փուլում մրցել է իտալական թիմի հետ։ Տնային խաղում թիմը 2։0 հաշվով հաղթել է «Ռոմային», իսկ Հռոմում կայացած խաղում զիջել է նույն հաշվով։

«Ռենի» հետ պատասխան խաղում «Միլանը» պարտվել էր 2։3 հաշվով։ Կարծում եմ, որ այդ խաղը պետք է ազդանշան լինի ինչպես «Միլանի», այնպես էլ «Սլավիայի» համար։ «Միլանն» անխոցելի չէ․ «Սլավիան» կարող է արտագնա խաղում խնդիրներ ստեղծել մրցակցի համար։

Պիոլիի գլխավորած թիմն էլ պետք է փորձի տնային խաղում վստահ հաղթանակ տանել։ Իմ կանխատեսումն է խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․89 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
23:59/7 մրտ
«Միլան» – «Սլավիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ