«Միլան» — «Սասուոլո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 02 հկտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրի «Միլան» — «Սասուոլո» խաղի վերաբերյալ: Նա ենթադրում է, որ Կառլոս Բակկան նորից գոլի հեղինակ կդառնա:

Իտալական Ա Սերիան վաղուց կորցրել է հմայքն ու գրավչությունը: Սակայն Կալչոյի իսկական սիրահարները երբեք չեն փոխի իրենց առաջնությունը Պրեմյեր լիգայի կամ էլ Լա լիգայի հետ: Այստեղ ամեն բան այլ է: Թեպետ մեծ գումարներ Ապենինյան թերակղզում պտտվում են միայն 1 թիմի շուրջ, բայց կիրքն ու ֆուտբոլ խաղալու ձգտումը կա բոլորի մոտ: «Սասուոլոն» երջանիկ է, որ առաջիկա տուրում մրցակիցը «Միլանն» է: Հասկանանք` ինչու՞:

«Ռոսսոներները» շարունակում են իրենց «ֆուտբոլի» փնտրտուքները: Եթե կարծում եք, որ հնարավոր չէ մի խաղի ընթացքում 5 անգամ փոխել խաղաոճն ու բարելավել կամ վատթարացնել խաղի որակը, ուրեմն նայեք «Միլանի» ցուցադրած ֆուտբոլը: Ունենալով հիանալի ֆուտբոլիստներ՝ «Միլանը» չի կարողանում գտնել ճիշտ խաղաոճ: Վինչենցո Մոնտելլան, ճիշտ է, անում է ամեն ինչ, բայց դեռ շատ աշխատանք կա կատարելու: Առայժմ նա չի կարողանա հույս դնել Բերտոլաչիի, Սապատայի ու Լուկա Անտոնելլիի վրա: Փոխարենը հիասքանչ մարզավիճակում է Կառլոս Բակկան: Կոլումբացի ֆուտբոլիստը կփորձի աչքի ընկնել հերթական անգամ ու շարունակել պայքարը լավագույն ռմբարկուի տիտղոսի համար:

Այս թիմը «Միլանի» ահ ու սարսափն է: Մի քանի տարի է, ինչ «ռոսսոներները» ոչ մի կերպ չեն կարողանում վստահ հաղթանակ տանել կանաչ-սև բանակի նկատմամբ: Վերջին 6 խաղերից «Սասուոլոն» հաղթել է 4-ում, «Միլանը»` 2-ում: Ինչպես նկատում ենք, ոչ-ոքի արդյունք չկա: Եվ դա, մեծապես, Դոմենիկո Բերարդիի ջանքերով: Իտալացի հարձակվողը համարվում է Միլանի «մասնագետը»: 2014 թվականի հունվարի 12-ին նա 4 գնդակ է ուղարկել «Միլանի» դարպասը: Այս անգամ նրա մասնակցությունը խաղին հարցականի տակ է: Չեն մասնակցի հանդիպմանը նաև Ալեսանդրո Մատրին ու Պաոլո Կաննավարոն: Փոխարենը գերազանց մարզավիճակ է հավաքել Գրեգուար Դեֆրելը: 25-ամյա ֆրանսիացին մինչև «Գենտի» հետ հանդիպումը աչքի էր ընկել 8 խաղում անընդմեջ: Իր անվան դիմաց Ա սերիայում նա արդեն ունի գրանցած 4 գնդակ:

Քանի որ Բակկան «Միլանի» միակ գոլ խփող ուժն է, կանխատեսում եմ, որ հենց նա էլ կդառնա գոլի հեղինակ:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 7-րդ տուր
20:00/2 հկտ
«Միլան» - «Սասուոլո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ