«Միլան» – «Սասուոլո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:00, 28 նյմ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Միլան» – «Սասուոլո» Իտալիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնության երկու առաջատարներից մեկը՝ «Միլանը», նախորդ տուրում կրեց առաջին պարտությունը՝ զիջելով «Ֆիորենտինային»։ Թվում էր՝ Ստեֆանո Պիոլիի խնդիրները սկսվում են։ Գուցե, այդպես էլ կա, սակայն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում «Ռոսոներիներն» անսպասելիորեն պարտության մատնեցին «Աթլետիկոյին», այն էլ՝ Մադրիդում և պահպանեցին իրենց շանսերը հաջորդ փուլ դուրս գալու համար։ Ա Սերիայի 14-րդ տուրում «Միլանի» մրցակիցը կլինի «Սասուոլոն»։

Միլանյան ակումբի ներկայացուցիչներն առհասարակ գոհ են Պիոլիի աշխատանքից ու նրա հետ օրերս կնքել են նոր պայմանագիր, բարձրացրել աշխատավրձը։ Հիմա ժամանակն է նորից սկսել հաղթարշավը։ Մանավանդ որ, վնասվածքից ապաքինվել են դարպասապահ Ալեքս Մանյանն ու գլխավոր պաշտպան Ֆիկայո Տոմորին։ Փոխարենը լազարեթում են Անտե Ռոբիչն ու Օլիվիե Ժիրուն։

Սասուոլոն ցանկանում է հաջորդ տարի խաղալ եվրագավաթներում, սակայն թիմին պակասում է կայունությունը։ Բացի այդ, տեղի է ունեցել մարզչական փոփոխություն, ինչն ազդել է թիմի ելույթների վրա։ Առաջիկա խաղում էլ կան կորուստներ։ Դժուրիչիչն ու Գոլդանիգան մարզվել են անհատական ծրագրով, իսկ թիմի լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Դավիդե Ֆրատեզին, որակազրկված է։

Առաջիկա խաղում ֆավորիտ եմ համարում «Միլանին» և գրեթե չեմ կասկածում տանտերերի հաղթանակին։ Սակայն առաջարկում եմ խաղալ իտալացի հարձակվող Դոմենիկո Բերարդիի արդյունավետության վրա։ «Սասուոլոյի» առաջատարը «Միլանի» հետ հանդիպումներում մասնակցել է 13 արդյունավետ գրոհի՝ դառնալով 9 գոլի ու 4 գոլային փոխանցում։

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
18:00/28 նյմ
«Միլան» - «Սասուոլո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ