«Միլան» – «Ռեալ»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
Մադրիդի «Ռեալն» ու իտալական «Միլանը» կհանդիպեն ամերիկյան շրջագայության ընթացքում։ Ընկերական խաղը կկայանա Չիկագոյում։
Սա միլանցիների երկրորդ հանդիպումն է։ Առաջինում իտալական ակումբը 3։2 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին», որը չէր խաղում հիմնական կազմով։
«Ռեալը» ևս ունի նույն խնդիրը՝ չկան Մբապեն, Բելինգեմը, Կարվախալը, Չուամենին ու Կամավինգան։ Ռոդրիգոն ու Վինիսիուսն առաջիկա օրերին են միանալու «Արքայական ակումբին»։ Դաշտ դուրս գալուն պատրաստ է Բրահիմ Դիասը, որը նախկինում խաղացել է «Միլանում» և կունենա մեծ մոտիվացիա։ Կանխատեսումներիցս մեկը հենց Դիասի գոլն է։
Իտալական ակումբն ունի նոր մարզիչ՝ Պաուլու Ֆոնսեկան։ Միալնցիներին չեն օգնի թիմի առաջատարներից Ռաֆայել Լեուն, Տեո Էրնանդեսն ու Մայք Մենյանը։ «Միլանը» վատ տեսք չուներ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Երեք գոլերը խփեցին երիտասարդ ֆուտբոլիստներ Նաստին ու Կոլոմբոն, որոնք դժվար թե մասնակցեն այս հանդիպմանը։
Կարծում եմ՝ այս խաղում կլինեն մի շարք փորձարկումներ ու գոլեր։ Ընտրել եմ չորս խաղադրույք։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: