«Միլան» — «Պեսկարա». Տանտերերն աչքի կընկնեն արդյունավետությամբ

18:00, 30 հկտ 2016

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Սան Սիրոյում» «Միլանը» Երևանի ժամանակով 18:00-ին ուժերը կչափի «Պեսկարայի» հետ: Ա Սերիայի նորեկն իհարկե աչքի չի ընկնում արդյունավետ խաղով և ընթանում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականով:

Սա հանդիպում է, որի ընթացքում «Պեսկարան» փորձելու է միավոր վաստակել, հաղթանակի հասնել՝ հազիվ թե: Տանտերերին, սակայն, կարծում եմ, կհաջողվի առաջին խաղակեսում գոլի հեղինակ դառնալ ու խաղի թելը ձեռքում պահել: «Պեսկարան» ստիպված կլինի հակագրոհել հերթական պարտությունը չկրելու համար, իսկ «Միլանը» կփորձի սեփական դաշտում երկրպագուներին է՛լ ավելի համոզել, որ նախորդ տուրում «Ջենոայից» կրած խայտառակ պարտությունը զուտ պատահականություն էր, թեև… Մի խոսքով…

Միգուցե մրցակիցն այլ թիմ լիներ, ասենք՝ «Ատալանտան», ու գազազած «Միլանին» պատրաստ լիներ դիմակայելու, սակայն «Պեսկարայի» պարագայում չեմ հավատում:

«Միլանն» ու «Պեսկարան» երկու հանդիպում են անցկացրել միմյանց դեմ, և երկու խաղում էլ «ռոսոներիները» դարձել են 4-ական գոլի հեղինակ (4-1, 0-4): Կարծում եմ՝ այս խաղում «Միլանին» կհաջողվի ուրախացնել իր երկրպագուներին գոլերով: Խաղադրույք եմ կատարում «Միլանի» 3 գոլի վրա՝ մի փոքր վերապահումով: Կարծում եմ՝ ամենահարմար տարբերակը «Միլանի» անհատական 2-ից շատ գոլ տարբերակն է, որի համար «Վիվառոն» սահմանել է 1,8 գործակից:

Օրդինար: Պարտված
18:00/30 հկտ
«Միլան» - «Պեսկարա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ