«Միլան» — «Ուդինեզե». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:00, 11 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ա Սերիայի երրորդ տուրի «Միլան» — «Ուդինեզե» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերի հարձակվող Կառլոս Բակկան կդառնա գոլի հեղինակ: 

Իտալական Ա Սերիան միշտ էլ աչքի է ընկել կոշտ ու կոպիտ պայքարով, դեղին ու կարմիր քարտերի առատությամբ: Եթե մրցաշրջանի սկզբում բոլորի ուշադրությունը «Ռոմայի» անկարգապահ ֆուտբոլիստների վրա էր, հիմա այդ անարգանքի «դափնեպսակը» վերցրել է «Միլանը»: Ռոսսոներները մեկնարկային 3 խաղերում ստացել են 3 կարմիր քարտ: «Ուդինեզեն» եւս հետ չի մնացել երբեմնի իր ավելի տիտղոսակիր մրցակիցներից: Իսկ հենց այս երկու թիմերի մրցապայքարը միշտ էլ ուղեկցվել է անզիջում, կոշտ ու երբեմն կոպիտ պայքարում:

«Միլանը» կադրային կորուստներ չունի: Միայն պետք է աշխատել կարգապահության եւ առանձին ֆուտբոլիստների արդյունավետության բարձրացման վրա: Ինչ պետք է անի Վինչենցո Մոնտելլան առանց Ջակոմո Բոնավենտուրայի: Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում այս ֆուտբոլիստը գործել է 9 տարբեր դիրքերում: Սպասվում է, որ այս խաղում նա փակելու է ձախ եզրային հարձակվողի դիրքը: Ակումբի երկրպագուները պահանջում են Մոնտելլայից խաղադաշտ դուրս բերել Բ Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Լապադուլիային: Այդ դեպքում Բոնավենտուրան կկարողանա խաղալ գորշ ֆուտբոլ ցուցադրող Անդրեա Պոլիի փոխարեն: Սպասվում է նաեւ թիմի նորեկ Խոսե Անտոնիո Սոսայի նորամուտը:

«Միլանի» հետ հանդիպումը շատ կարեւոր նշանակություն ունի «Ուդինեզեի» համար: Ուդինե քաղաքի թիմն այդ օրը նշելու է իր ծննդյան 120-րդ տարեդարձը: Ուստի ակումբի բոլորր ֆուտբոլիստները խաղալու են իրենց ուժերի ներածին չափից 200 տոկոսով ավելին: Այստեղ նույնպես լուրջ կորուստներ չկան: Ավելին՝ գլխավոր մարզիչ Ջուզեպե Յակինին հնարավորություն կունենա տեսնելու Սվեն Կումսի խաղային ամբողջ զինանոցը: Բելգիական «Գենտի» նախկին ավագն իր առաջին հանդիպումը կանցկացնի նոր թիմի կազմում: Այս ֆուտբոլիստի առկայության պարագայում Յակինին կկարողանա փոփոխել իր թիմի խաղային սխեման՝ մաքուր 2 հարձակվողով տակտիկայից սահուն անցում կատարելով 1+1՝ կեղծ 9 համարով դասավորությանը:

Սպասվում է, որ այս խաղում իրենց լավագույն կողմերով են դրսեւորելու երկու թիմերի հարձակվողները՝ Կոլումբիայի հավաքականի ներկայացուցիչներ Բակկան ու Սապատան: Այս պարագայում կարելի է ենթադրել, որ նրանցից մեկը միանշանակ կդառնա գոլի հեղինակ: Ես պնդում եմ, որ Բակկան կգրավի մրցակցի դարպասը:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 3-րդ տուր
17:00/11 սպտ
«Միլան» - «Ուդինեզե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ