«Միլան» – «Ուդինեզե»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Միլանը», կարելի է ասել, ճգնաժամի մեջ է։ Չեմպիոնների լիգայում թիմը գոլ չի խփել և միավոր չի վաստակել․ 2 ոչ-ոքի և 1 պարտություն։ Վերջին 3 խաղերում թիմը հաղթանակ չի տարել։ Մյուս կողմից էլ Ա Սերիայում «Միլանը» 22 միավորով 3-րդ տեղում է և ընդամենը 3 միավորով է զիջում առաջատար «Ինտերին»։
Նախորդ տուրում «Միլանը» 2։2 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Նապոլիի» հետ, չնայած առաջին խաղակեսից հետո հաղթում էր 2։0 հաշվով։
«Ուդինեզեն» այս մրցաշրջանում հաղթանակ չի տարել և 7 միավորով 17-րդ տեղում է։ Նույնքան միավոր ունի նաև վտանգավոր գոտում գտնվող «Էմպոլին»։
Հաշվի առնելով, «Միլանի» վերջին խաղերի արդյունքները և «Ուդինեզեի» վատ մարզավիճակը, կարծում եմ, որ տանտերերն այս խաղում խնդիրներ չեն ունենա։ «Միլանը» տնային խաղում գերմոտիվացված կլինի։
Իմ կանխատեսումն է «Միլանի» ֆորա (-1) խաղադրույքը՝ 1․76 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: