«Միլան» — «Նապոլի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:30, 26 հնվ 2019
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ա Սերիայի 21-րդ տուրի «Միլան» — «Նապոլի» խաղի վերաբերյալ: Ռոբերտը խաղադրույք է կատարում նեապոլիտանցիների հաղթանակի վրա: 

Այս խաղում գլխավոր ինտրիգը իհարկե երկու լեհ հարձակվողների՝ Կշիշտոֆ Պենտեկի և Արկադիուշ Միլիկի ընդհանուր դիմակայությունն է: Նրանք նույն խաղաոճն ունեցող հարձակվողներ են, բայց Միլիկը վերջին  շրջանում անհամեմատ ավելի լավ ֆուտբոլ է ուցադրում, քան Պենտեկը: Նրանք շատ ընդհանրություններ ունեն, ավելին, քան դուք կարծում եք: Երկուսն էլ իրենց թիմերում փոխարինում են Գոնսալո Իգուայինին: Իսկ Պենտեկը Իգուայինին փոխարինում է նրա՝ «Չելսի» տեղափոխությունից հետո:

Բնականաբար ամբողջ ուշադրությունն այս խաղում Պենտեկի վրա է լինելու: Խաղից առաջ կայացած ասուլիսների և հարցազրույցների ընթացքում բոլորը խոսում էին հենց այս  լեհ հարձակվողի մասին: Մասնավորապես նշվում էր, թե նա իրավունք կստանա կրելու 9 համարը, թե ոչ: Ի վերջո նա վերցրեց 19 համարը: Այդ համարը «Միլան»-ում այդքան էլ չեն սիրում կապված Լեոնարդո Բոնուչիի գալու և գնալու հետ:

Ինչ վերաբերում է խաղին, ապա երկու թիմերի մարզիչները ունեն մտածելու բավական շատ բաներ: Բայց Կարլո Անչելոտիի մտածմունքը ըստ երևույթին միայն այն է լինելու, թե ում մտցնել խաղադաշտ՝ վնասվածքից ապաքինված Մարեկ Համշիկին, թե Ալանին կամ Դիավարային: Ի վերջո Դիավարան վերջին խաղերում ավելի լավ է հանդես գալիս: Բացի այդ, Անչելոտին երևի մտածում է այն մասին, Ալանը գուցե այս պահին ավելի շատ ՊՍԺ տեղափոխվելու ուղղությամբ է մտածում:

«Միլան»-ում գլխավոր հարցը թերևս Կշիշտոֆ Պենտեկի մուտքն է խաղադաշտ և La Gazzetta dello Sport-ը ենթադրում է, որ 4:3:3 մարտավարական դասավորվածության դեպքում նա կլինի մեկնարկային կազմում: Ու «Միլան»-ն պետք է անպայման հաղթի այս խաղում, այլապես իտալական մամուլը պարզապես հողին կհավասարեցնի Ջենարո Գատուզոյին:

Կանխատեսումս բավական պարզ է լինելու: «Նապոլի»-ի հաղթանակ «Սան-Սիրո» մարզադաշտում: Կարլո Անչելոտիի վերադարձը իր համար հարազատ դարձած մարզադաշտ, որտեղ վերջին անգամ հաղթել է «Միլան»-ին 1996 թվականին այն ժամանակ, երբ նա գլխավորում էր «Պարմա»-ն: Այսպիսով «Նապոլիի» հաղթանակ:

Օրդինար: Չխաղարկված
Ա Սերիա, 21-րդ տուր
23:30/26 հնվ
«Միլան» - «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ