«Միլան» – «Նապոլի»: Անդրեյ Տիխոնովի կանխատեսումը

23:00, 12 ապր 2023
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի լեգենդար հարձակվող, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Անդրեյ Տիխոնովը կանխատեսում է արել «Միլան» – «Նապոլի» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Թիմերը վերջերս հանդիպեցին Իտալիայի Ա Սերիայում, որտեղ «Միլանն» ասպասելի հաղթանակ տարավ 4։0 հաշվով։ Դա իրոք տարօրինակ էր՝ հաշվի առնելով, թե ինչ մրցաշրջան է անցկացնում «Նապոլին»։ Չեմպիոնների լիգայում նեապոլցիները պարտվել են միայն մեկ անգամ՝ «Լիվերպուլի» դեմ խաղում։ Իսկ «Միլանն» անցկացնում է շատ անկայուն մրցաշրջան։ Եվրագավաթները շատ ուժեր են խլում։ Կարծում եմ՝ թիմերի նախորդ խաղում գրանցված 4։0 հաշիվը չպետք է մոլորեցնի մեզ։

Առաջին հերթին, ցանկացած թիմ կարող է մեկ անգամ ձախողվել մրցաշրջանի ընթացքում։ Երկրորդը՝ «Նապոլին» երբեք այսքան հեռու չէր գնացել Չեմպիոնների լիգայում, նույնիսկ՝ Դիեգո Մարադոնայի հետ։ Նրանց համար սա դարակազմիկ իրադարձություն է։ Հիմա «Նապոլին» այնքան լավն է, որ կարող է հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այդ պատճառով «Միլանից» կրած պարտությունը կարող է խորամանկ քայլ լինել Լուչիանո Սպալետիի կողմից։ Առաջնությունում նրանք այլևս խնդիր չունեն լուծելու և 1990 թվականից հետո առաջին անգամ կդառնան չեմպիոն։ Սակայն Ստեֆանո Պիոլին էլ ցուցադրեց, որ իր տակտիկական հաճարը թերագնահատել չի կարելի։ Անտոնիո Կոնտեն արդեն զգացել է դա։ Բացի այդ, հյուրերին չի օգնի Վիկտոր Օսիմհենը։ Այնպես որ, հանդիպումը կարող է այնքան էլ վառ չստացվել և նույնիսկ ավարտվել ոչ-ոքի։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/12 ապր
«Միլան» – «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ