«Միլան» – «Լիվերպուլ»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Խոսում ենք «Միլան» – «Լիվերպուլ» Չեմպիոնների լիգայի հանդիպման մասին։
«Լիվերպուլին» այս խաղում ոչինչ հարկավոր չէ, իսկ «Միլանին» շատ բան է պետք։ «Լիվերպուլն» այլևս չի իջնի առաջին տեղից, սակայն «Միլանն» անհաջողության դեպքում կարող է ընդհանրապես զրկվել եվրագավաթներից։ Այնպես որ, նույնիսկ ոչ ոքին ձեռնտու չի լինի «Ռոսոներիներին»։ Այս մրցավեճում իտալացիները պետք է խաղան հաղթանակի համար, իսկ դա կարող է ազդել խաղի ընթացքի վրա։
Կարծում եմ՝ Կլոպը կիսապահեստային կազմ դուրս կբերի խաղադաշտ։ Հավանաբար, մեկնարկային րոպեներից կխաղան Օրիգին, Ցիմիկասը, կլինեն նաև երիտասարդ խաղացողներ։ Մի բան պարզ է՝ «Լիվերպուլը» չի խաղա մարտական կազմով։
«Միլանն» A Սերիայում ստանձնել է առաջատարի դերը։ Ստեֆանո Պիոլիի թիմը լավ ընթացք է հավաքել։
Ինձ թվում է, որ «Լիվերպուլը» չի փորձելու ամեն գնով 6-րդ հաղթանակը տանել։ Կլոպի թիմի համար ավելի կարևոր է հանդիպումն ավարտել առանց վնասվածքների, վերադառնալ տուն և շարունակել պայքարը Պրեմիեր լիգայում։
Ենթադրում եմ, որ խաղը կբացվի միայն երկրորդ խաղակեսում։ «Միլանն» առաջ է նետվելու, իսկ դա նշանակում է, որ գոլային պահեր լինելու են։
Մի խոսքով՝ ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: