«Միլան» – «Լիվերպուլ»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:55, 07 դկտ 2021
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Միլան» – «Լիվերպուլ» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Խոսում ենք «Միլան» – «Լիվերպուլ» Չեմպիոնների լիգայի հանդիպման մասին։

«Լիվերպուլին» այս խաղում  ոչինչ հարկավոր չէ, իսկ «Միլանին» շատ բան է պետք։ «Լիվերպուլն» այլևս չի իջնի առաջին տեղից, սակայն «Միլանն» անհաջողության դեպքում կարող է ընդհանրապես զրկվել եվրագավաթներից։ Այնպես որ, նույնիսկ ոչ ոքին ձեռնտու չի լինի «Ռոսոներիներին»։ Այս մրցավեճում իտալացիները պետք է խաղան հաղթանակի համար, իսկ դա կարող է ազդել խաղի ընթացքի վրա։

Կարծում եմ՝ Կլոպը կիսապահեստային կազմ դուրս կբերի խաղադաշտ։ Հավանաբար, մեկնարկային րոպեներից կխաղան Օրիգին, Ցիմիկասը, կլինեն նաև երիտասարդ խաղացողներ։ Մի բան պարզ է՝ «Լիվերպուլը» չի խաղա մարտական կազմով։

«Միլանն» A Սերիայում ստանձնել է առաջատարի դերը։ Ստեֆանո Պիոլիի թիմը լավ ընթացք է հավաքել։

Ինձ թվում է, որ «Լիվերպուլը» չի փորձելու ամեն գնով 6-րդ հաղթանակը տանել։ Կլոպի թիմի համար ավելի կարևոր է հանդիպումն ավարտել առանց վնասվածքների, վերադառնալ տուն և շարունակել պայքարը Պրեմիեր լիգայում։

Ենթադրում եմ, որ խաղը կբացվի միայն երկրորդ խաղակեսում։ «Միլանն» առաջ է նետվելու, իսկ դա նշանակում է, որ գոլային պահեր լինելու են։

Մի խոսքով՝ ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/7 դկտ
«Միլան» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ