«Միլան» – «Լեչե»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Միլանը» նախորդ տուրում զարմացրեց շատերին՝ դերբիում հաղթելով «Ինտերին» 2։1 հաշվով։ Շատ էին խոսակցություններն այն մասին, որ այդ խաղը կարող է վերջինը լինել Պաոլո Ֆոնսեկայի համար միլանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Բայց «Միլանը» հաղթեց և կրքերը հանդարտվեցին։
«Լեչեն» 5 միավորով 17-րդ տեղում է։ Թիմը 1։0 հաշվով հաղթել է «Կալյարիին», ինչպես նաև ոչ-ոքի ավարտել «Պարմայի» և «Տորինոյի» հետ հանդիպումները։
Թուրինցիների հետ խաղին ուշադրություն դարձնել պետք է, քանի որ այս պահին հենց «Տորինոն» է գլխավորում Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Լեչեն» «Միլանի» հետ խաղում նույնպես փորձելու է մեծ ուժերով պաշտպանվել։ Չեմ կարծում, որ գոլառատ հանդիպում կտեսնենք։
Այո, հիանալի մարզավիճակում է Քրիստիան Պուլիշիչը, որը գոլ է խփել նախորդ 2 խաղերում։ Այնուամենայնիվ, նույնիսկ 1 կամ 2 գոլ բաց թողնելու դեպքում «Լեչեն» չի փոխի իր խաղաոճը։
«Միլանը», անկասկած, խնդիրներ է ունենալու մրցակցի հագեցած պաշտպանությունը ճեղքելու հարցում։ Ֆուտբոլիստները դեռ լիովին չեն ընկալել Ֆոնսեկայի պահանջները։
Ընտրում եմ «Միլանը» չի պարտվի (1X) և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․73 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: