«Միլան» — «Լացիո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ իտալական Ա սերիային տոն էին տալիս «Միլանն» ու «Լացիոն»: 15-16 տարի առաջ այս ակումբները երկրպագուներին ուրախացնում էին ոչ միայն գերգոլառատ (4-4) խաղերով, այլև առաջին մեծության աստղերով (Սալաս, Շևչենկո, Միխայլովիչ, Կրեսպո, Բիրհով, Մալդինի): Հիմա արդեն այս թիմերից մնացել են միայն անուններն ու տիտղոսները: Եվ հիմա այդ տիտղոսները մրցելու են միմյանց դեմ Ա սերիայի 5-րդ տուրում:
«Ռոսսոներներն» իրենց հույսն այս պահին կարող են դնել միայն Վիչենցո Մոնտելլայի մարզչական օրիգինալ լուծումների ու լավ մարզավիճակ հավաքած կոլումբացի հարձակվող Կառլոս Բակկայի վրա: Եվրոպայի ամենատիտղոսակիր ակումբն այս պահին խաղային ճգնաժամ է ապրում: Այդ հանգամանքը գալիս է ղեկավարության փոփոխությունից: Արդեն հայտնի է, որ առաջիկայում «Միլանում» կկատարվեն լուրջ ներդրումներ ու թիմը կվերադառնա Եվրոպա: «Լացիոյի» հետ խաղում Մոնտելլան կխաղա իր համար սովորական դարձած 4-3-3 դասավորությամբ: Սպասվում է, որ առաջին րոպեներից կենտրոնական հենակետային կիսապաշտպանի գոտին կփակի 18 ամյա Մանուել Լոկատելլին:
«Արծիվների» երկրպագուների շրջանում վերջերս շրջանառվում է թվացյալ անհեթեթ, բայց արդյունավետ միտք: «Որքան ակումբի գործերը վատ, ելույթները՝ լավ»: Ինձագի-կրտսերին պետք է արժանին մատուցել: Երիտասարդ մասնագետն իր տրամադրության տակ ունենալով մինիմալ ռեսուրս, կարողանում է անել առավելագույնը և պահել թիմին լավագույն հնգյակում: Թիմի կազմից դարձյալ կբացակայի Լուկաս Բիլյան: Իտալական լրատվամիջոցները կանխատեսում են, որ Սիմոնե Ինձագին կխաղա 3 պաշտպանով՝ 3-4-1-2: «Gazeta Dello Sport» պարբերականը պնդում է, որ օգտագործվելու է ավելի ստանդարդ 3-5-2 սխեման, բայց Միլինկովիչը կամ Սավիչը (նրանցից մեկը, ով դուրս կգա հիմնական կազմում) կխաղա փլեյմեյքերի գոտում:
Համարձակ խաղադրույք եմ կանխատեսում, բայց եթե փորձենք, գուցե կարողանանք մի լավ ժամանակ անցկացնել դրանից հետո: Այն, որ երկու թիմերն էլ գոլի հեղինակ կդառնան՝ կասկած չունեմ: Իսկ որպես խաղի ելք՝ ամենատրամաբանական տարբերակը տեսնում եմ ոչ-ոքին:
Ոչ-ոքի և երկուսն էլ կխփեն — այո – 4,49 գործակից:
Համաձա՞յն եք կանխատեսման հետ, քվեարկեք ներքևում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: