«Միլան» – «Լացիո»․ կանխատեսում գոլերի տոտալի վրա

20:00, 12 սպտ 2021
Իտալիայի A Սերիայի 3-րդ տուրում «Միլանը» կհյուրընկալի «Լացիոյին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կգրանցվի նվազագույնը 3 գոլ։

Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ «Լացիոն» գեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում։ Շարունակում է փայլել Չիրո Իմոբիլեն։ Թիմը մեկնարկային երկու տուրում երկու հաղթանակ ունի։ Նույն արդյունքն է գրանցել նաև «Միլանը»։

Թիմերը կադրային խնդիրներ չունեն։ Հանդիպմանը կարող է մասնակցել նաև Զլատան Իբրահիմովիչը, որը նախնական տվյալներով՝ պետք է շարք վերադառնա միջազգային դադարից հետո։

Սա այն խաղերից է, երբ դժվար է կանխատեսել հանդիպման ելքը։ Կարծում եմ՝ շատ բան կախված է «Լացիոյի» խաղից։ Եթե հյուրերը որոշեն գնդակը հանձնել մրցակցին, ապա խաղը կարող է փակվել։ Իսկ եթե տեսնենք գրոհներ երկու թիմերի կողմից հենց մեկնարկային րոպեներից, ապա մեծ հավանականությամբ այս խաղում գոլերը շատ կլինեն։ Երկու թիմերն էլ չեն փայլում պաշտպանությունում լավ խաղով։ «Լացիոն» առաջին երկու խաղերում գոլ է բաց թողել։ «Միլանին» հաջողվել է անառիկ պահել դարպասը միայն «Սամպդորիայի» հետ խաղում։

Հաշվի առնելով, որ հարձակման գծում երկու թիմերն էլ ունեն բարձրակարգ խաղացողներ, կարծում եմ՝ այս խաղում պետք է շատ գոլեր սպասել։

Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․70 գործակիցը

Օրդինար: Պարտված
Իտալիայի Ա Սերիա
20:00/12 սպտ
«Միլան» – «Լացիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ