«Միլան» – «Ինտեր»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Վերջին անգամ 2005-ին էր, երբ «Ինտերն» ու «Միլանը» հանդիպել են իտալական ֆուտբոլի սահմաններից դուրս: Չեմպիոնների լիգայի քառորդ եզարափակիչ այդ դիմակայությունը մնաց անավարտ, քանի որ պատասխան հանդիպման ժամանակ «Ինտերի» երկրպագուները ճայթրուկ նետեցին «Միլանի» դարպասապահ Դիդայի ուղղությամբ: Բրազիլացուն երկար ժամանակ օգնություն էին ցույց տալիս: Ի վերջո հանդիպման գլխավոր մրցավարը որոշեց դադարեցնել հանդիպումը, իսկ «Ինտերին» գրանցվեց տեխկինական պարտություն:
Այս դեպքից անցել է 18 տարի, սակայն «Ինտերի» երկրպագուները մինչև հիմա լցված են վրեժի ծարավով ու մտադիր են ռևանշի հասնել: «Ներաձուրիները» գերազանց մարզավիճակ են հավաքել. Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը վերջին 5 խաղում 5 հաղթանակ է տարել՝ սեփական դարպասն էլ ընդունելով ընդամենը 1 գնդակ: Եթե մրցաշրջանի ընթացքում թիմը չպարտվեր ամեն պատահած «Մոնցաներին» ու «Սպեցիաներին», այս պահին հանգիստ Ա սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղով ընթանալիս կլիներ: Նախորդ խաղում «Ինտերը» գերազանց և ուսուցողական հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ՝ 2։0: Հատկապես գերազանց մարզավիճակ են հավաքել հարձակվողներ Ռոմելու Լուկակուն և Լաուտարո Մարտինեսը: Աշխարհի չեմպիոնն արդեն 20 գոլ է խփել ներքին առաջնությունում, իսկ բելգիացին վնասվածքից հետո վերադարձել է իր նախկին մարզավիճակին ու գոլը գոլի հետևից է խփում:
Այն, ինչ վերևում կարդացիք «Ինտերի» մասին, հակառակ կերպով վերաբերվում է «Միլանին»: Ստեֆանո Պիոլիի թիմը վերջերս կորցրել է խաղային ձեռագիրն ու հաղթական ընթացը: «Ռոսոներիները» հաղթել են վերջին 6 խաղից միայն 2-ում: Եթե Ա սերիայի նախորդ տուրում թիմը չհաղթեր «Լացիոյին», կարելի էր մտածել, որ հոգեբանական տեսանկյունից բացարձակ պատրաստ չէ դերբիին, սակայն ամեն ինչ կարգին է:
Մեզ սպասվում է բացառիկ ֆուտբոլ: Շատերի պնդմամբ «Սիթիի» ու «Ռեալի» դիմակայությունը լինելու է անչափ հետաքրքիր, սակայն, իմ խորին համոզմամբ հենց միլանյան դերբին է դառնալու այս մրցաշարի գլխավոր զարդերից մեկը: Սա 2023 թվականի՝ այս թիմերի մասնակցությամբ արդեն երրորդ հանդիպումը կլինի: Առաջին երկուսում «Ինտերը» հաղթել է և դա արել է «չոր» հաշվով: Սակայն դա Չեմպիոնների լիգա ու երկխաղյա դիմակայություն չէր: Բայց, հաշվի առնելով «Ինտերի» մարզավիճակը, ենթադրում եմ, որ Մխիթարյանն ու ընկերները չեն պարտվի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: