«Միլան» – «Ինտեր»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 18 հնվ 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Միլան» – «Ինտեր» Իտալիայի Սուպերգավաթի հանդիպման վերաբերյալ։

Բարի օր.

Աշխարհի առաջնության ավարտից անմիջապես հետո եվրոպական ակումբները շարունակում են հարաբերություններ պարզել տարբեր մրցաշարերում: Այսօր կանդրադառնամ Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությանը: Տիտղոսի համար կպայքարեն 2022-ի չեմպիոն «Միլանը» և գավաթակիր «Ինտերը»:

Միլանյան դերբիները առանձնահատուկ իրադարձություն են այս թիմերի համար, իսկ երբ մրցավեճը նաև տիտղոսի համար է, կրքերն ավելի են թեժանում: Թիմերը հարևաններ են Ա սերիայի մրցաշարային աղյուսակում: «Միլանը» 38 միավորով երկրորդն է, «Ինտերը» մեկ միավոր պակաս ունի: Սա ևս խոսում է հավանական հավասար պայքարի մասին: Հաշվի առնելով հանդիպման սկզբունքայնությունը, գրեթե բացառում եմ, որ Ստեֆանո Պիոլին և Սիմոնե Ինձագին կխնայեն առաջատարներին: Թիմերը դաշտ դուրս կգան մարտական կազմերով, ինչը ենթադրում է, որ առաջին րոպեներից կտեսնենք Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին: «Ինտերում» նրա դերակատարման մասին արդեն խոսել եմ, պարզապես ավելացնեմ, որ ժամանակի հետ հայ ֆուտբոլիստը սկսել է ավելի համարձակ գործել ու հաճախ իր վրա է վերցնում պատասխանատվությունը կարևոր պահերին: Դա չի կարող չուրախացնել: «Ինտերն», ընդհանուր առմամբ, դեռ իր լավագույն խաղի փնտրտուքների մեջ է, բայց այն արդեն շոշափվում է: Սկսեց կայուն կերպով գոլեր խփել Լաուտարո Մարտինեսը, ինչը դրական է անդրադառնում թիմի արդյունքների վրա:

«Միլանը» չեմպիոնությունից հետո բավականին բարդ իրավիճակում է: Տիտղոսի պաշտպանության գործընթացը հաջող չի ընթանում: Բավական չէ՝ ինքը՝ միլանյան ակումբը, ցնցումների մեջ է, զուգահեռ ֆանտաստիկ խաղ է ցուցադրում «Նապոլին», որին որսալն արդեն իրատեսական չի թվում: Այս պարագայում Սուպերգավաթի նվաճումը կարող է Պիոլիի թիմին լրացուցիչ լիցք հաղորդել:

Միլանյան գրանդներին այսօր միավորում է մեկ բան՝ երկուսն էլ վստահ չեն գործում պաշտպանությունում: Թիմերը շատ են գոլեր բաց թողնում, և հաղթանակ տոնելու համար հարկ է լինում կրկնակի անգամ շատ եռանդ ներդնել: Հենց այս փաստը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ սուպերգավաթային դիմակայությունը մեզ կուրախացնի գոլերով: Նույնիսկ շատ գոլերով:

Առաջարկում եմ ընտրել 4 և ավելի գոլի տարբերակը: Բարձր գործակիցը թող շփոթության մեջ չգցի՝ և՛ «Միլանը» և՛ «Ինտերն» ընդունակ են ապահովել այդ հրավառությունը: Բոլորիդ հաղթական երեկո:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Իտալիայի Սուպերգավաթ
23:00/18 հնվ
«Միլան» - «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ