«Միլան» – «Ինտեր»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 10 մյս 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Միլան» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Մադրիդում ծավալված իրադարձություններից կտրվենք և տեղափոխվենք Միլան, որտեղ քաղաքի երկու թիմերը «Դերբի դելա Մադոնինա» կանցկացնեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: Գլխավոր եվրագավաթի այս փուլում միլանյան երկու թիմերը վերջին անգամ հանդիպել են դեռ այն ժամանակ, երբ ձերբակալվեց «Յուկոս» նավթային ընկերության ղեկավար Միխաիլ Խոդորկովսկին: 2003-ին «Միլանն» անցավ եզրափակիչ երկու ոչ-ոքիով, իսկ «հյուրընկալվելիս» հաղթական դարձած գնդակը խփեց Անդրեյ Շևչենկոն: Երկու տարի անց թիմերը հանդիպեցին քառորդ եզրափակիչում, և «Միլանը» հաղթեց երկու անգամ՝ 2։0 և 3։0:

2023 թվականին իրավիճակն այլ է: Հիմա չկա այն «Միլանը», որն ամբողջ Եվրոպայի ահուսարսափն էր: Այն, որ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը հասել է մինչև կիսաեզրափակիչ, արդեն առնվազն զարմանալի է: Փլեյ-օֆֆում 1։0 և 0։0 «Տոտենհեմի» հետ, 1։0 և 1։1 «Նապոլիի» հետ, էլ չեմ ասում, որ խմբային փուլում «Միլանն» իրենից երեք միավոր առաջ թողեց «Չելսիին»: Այսօր զավեշտալի է հնչում: Բայց Չեմպիոնների լիգայում անուն ու հարգանք ունեցող թիմերը հենց դրանով են ուժեղ՝ օգտվել պահից և շարունակել ճանապարհը: Այս «Միլանը», իհարկե, Եվրոպայի չորս ուժեղագույն թիմերից մեկը չէ, բայց սա միևնույն է «Միլանն» է՝ ակումբ, որի հետ հաշվի են նստում բոլորը:

Այս հարցում իր մրցակցից տարբերվում է «Ինտերը»: Սիմոնե Ինձագիի գլխավորությամբ թիմը վայրիվերումներով է անցնում ճանապարհը: Եվ, եթե Ա սերիայում «Ներաձուրիները» պայքարում են Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգրի համար, ապա գլխավոր եվրագավաթի ընթացիկ խաղարկությունում հասել են մինչև կիսաեզրափակիչ: Ճիշտ է, փլեյ-օֆֆի առաջին երկու փուլում մրցակիցները բացառապես Պորտուգալիայի առաջնությունից էին, բայց, եթե ձեզ չտպավորեց «Պորտուի» և «Բենֆիկայի» ներուժը, ապա հիշեք, թե ինչ խմբից դուրս եկավ «Ինտերը»: Մոտ մեկ ամիս առաջ Ինձագիի թիմը վատ վիճակում էր. պարտություններ ու ոչ-ոքիները առաջնությունում և որոշակի անկում մրցաշարային աղյուսակում: Սակայն մրցաշրջանի ամենակարևոր հատվածում «Ինտերը» կրկին փայլուն մարզավիճակ հավաքեց և Մխիթարյանն ու թիմակիցները պատրաստ են իրենց ուսերին կրել «Միլանի» հետ դիմակայության ֆավորիտի կարգավիճակը:

Բարդ է ասել, թե ինչ սցենարով կընթանա առաջին հանդիպումը: «Ինտերի» շանսերը թեպետ մի փոքր ավելի բարձր են, բայց դա պետք է ապացուցել դաշտում: Աչք է զարնում այլ փաստ. խաղը սպասարկելու է Խեսուս Խիլ Մանսանոն: Իսպանացի մրցավարներն ամենաշատը սիրում են դեղին քարտեր ցույց տալ, իսկ իտալական ակումբերն ամենաշատը սիրում են դրանք ստանալ: Հետևություն՝ խաղում կլինի շատ դեղին քարտ:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/10 մյս
«Միլան» - «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ