«Միլան» – «Ինտեր»։ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը
«Ներաձուրին» ամեն ինչ արեց, որպեսզի 20-րդ Սկուդետոյի տրիումֆը կայանա «Ջուզեպե Մեացա» ստադիոնում: Բայց սա էլ դեռ վերջը չէ. «Ինտերը» չեմպիոնական տիտղոսը պաշտոնապես կարող է ամրագրել «ոխերիմ» մրցակցի հետ մրցավեճում: Հաջողության դեպքում 21-րդ դարի այս «Դերբի դե լա Մադոնիան» հավերժ կդաջվի միլանյան գրանդի երկրապագուների հիշողություններում:
Նախորդ տուրում Սիմոնե Ինձագիի տղաները սայթաքման եզրին էին: «Կալյարիի» հետ խաղում ակնհայտ երևում էր, թե որքան են հոգնած «Ինտերի» ֆուտբոլիստները:
Հենրիխ Մխիթարյանն ու ընկերները սպրինտի նման անցկացրին մրցաշրջանը, ուժերն աստիճանաբար սպառվում են, մոտիվացիան՝ նույնպես: «Ինտերին» վերջին շտրիխն է մնում, վերջին քայլը, սա է առաջիկա հանդիպման գլխավոր մոտիվացիան:
«Միլանը» գարնանային հատվածը գերազանց անցկացրեց, ի դեպ, փոփոխությունները նկատվեցին այն բանից հետո, երբ Զլատան Իբրահիմովիչը նշանակվեց Ջերի Կարդինալեի օգնական: Անկախ ամեն ինչից, մրցաշրջանի ավարտից հետո «Միլանում» լուրջ փոփոխություններ են սպասվում: Մարզչից մինչև կազմի բեռնաթափում:
Բայց «Ռոսոներին» էլ մոտիվացիայի պակաս չունի: Նախ մրցակիցը հին բարեկամն է, իսկ հետո հարկավոր է պահպանել երկրորդ տեղը:
Այնպես որ, բոլոր նախադրյալները կան վառ և հետաքրքիր հանդիպում ակնկալելու համար:
Կարծում եմ՝ «Ինտերը» կհաղթի այս խաղում և պատմության մեջ առաջին անգամ միլանյան դերբիում կնվաճի Սկուդետոն։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: