«Միլան» – «Ինտեր»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

22:45, 22 ապր 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Միլան» – «Ինտեր» Իտալիայի Ա սերիայի 33-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Հանգուցալուծմանն է մոտենում ևս մեկ թոփ առաջնության չեմպիոնական ինտրիգ: Գերմանիայի Բունդեսլիգայում Լևերկուզենի «Բայերի» հաղթանակից հետո այսօր կարող ենք իմանալ Իտալիայի Ա սերիայի հաղթողի անունը: Թեպետ կասկած չկա, որ «Ինտերը» քսաներորդ անգամ կնվաճի Սկուդետոն, բայց պաշտոնապես «Ներաձուրիները» չեմպիոնական տիտղոսը կարող են ամրագրել 33-րդ տուրի վերջին խաղում՝ ճակատագրի բերումով «Միլանի» հետ դերբիում:

Միլանյան դերբին կամ, ինչպես այնտեղ են ասում, «Դերբի դելա Մադոնինան», 33-րդ տուրում թողել են վերջում՝ որպես ամենահամեղ պատառ: Բայց կա նաև այլ պատճառ՝ «Միլանը» հիգնշաբթի «Ռոմայի» հետ հարաբերություններն էր պարզում Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչում և հանգստի համար լրացուցիչ օր էր ցանկանում: Եվրագավաթներից դուրս մնալուց հետո «Ռոսոներիները» կարող են կենտրոնանալ Ա սերիայի գործերի վրա: Ստեֆանո Պիոլիի թիմը փորձում է մնալ երկրորդ տեղում՝ «Յուվենտուսի» նկատմամբ ունենալով հինգ միավորի հարմարավետ առավելություն: Բացի այդ, «Միլանն» ամեն ինչ կանի հարևանի տոնը փչացնելու համար, առավել ևս, որ Ջուզեպպե Մեացայի անվան ստադիոնում սևի հետ գերակշռելու է կարմիրը:

«Ինտերը» Եվրոպայում իր գործերն ավելի շուտ էր ավարտել և աստիճանաբար մեծացրեց առավելությունը մրցակիցների նկատմամբ: Չեմպիոնությունը ժամանակի հարց է, բայց այն լրացուցիչ գույներ կստանա դերբիում հաղթելու շնորհիվ: Սիմոնե Ինձագիի թիմը նախորդ տուրում, կարծես, միտումնավոր տնային ոչ-ոքի խաղաց «Կալյարիի» հետ, որպեսզի դերբիում անգամ չմտածի ձեռնտու ոչ-ոքիի մասին: Առաջին շրջանում Հենրիխ Մխիթարյանն ու թիմակիցները «Միլանին» ջախջախեցին 5։1 հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը դարձավ դուբլի հեղինակ: Ինքը՝ Մխիթարյանն առանձնահատուկ է մոտենում առաջիկա չեմպիոնությանը, քանի որ կարիերայում առաջին անգամ կհաղթի թոփ-5 առաջնություններից մեկում: Ավելի քան վաստակած տիտղոսը Հենոն կարող է նվաճել արդեն այսօր:

Եթե անկեղծ, որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու «Ինտերը» չպետք է հաղթի: Միայն դերբիի փաստը խաղային լուրջ խնդիրներ ունեցող «Միլանին» չի կարող ստիպել գլխից վեր ցատկել: Իսկ Միլանի սև ու կապույտ կեսը պետք է որ ցնծա ամբողջ գիշեր: Բայց ուրախ ու գոլառատ ֆուտբոլի կայացմանը «Ռոսոներիները» կաջակցեն: Առաջարկում եմ ընտրել տարբերակը, որ «Ինտերը» կհաղթի և խաղում առնվազն երեք գոլ կգրանցվի:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ա սերիա
22:45/22 ապր
«Միլան» - «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ