«Միլան» — «Ֆիորենտինա». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 17 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկը ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Իտալիայի առաջնության 20-րդ տուրի «Միլան» — «Ֆիորենտինա» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա կիրակի՝ Միլանի «Սան Սիրո» ստադիոնում: Մեր փորձագետը կարծում է, որ Նիկոլա Կալիչիչը գոլ կխփի միլանցիներին:

«Միլանի» խաղերը կանխատեսելն անշնորհակալ գործ է: Թիմը վերջերս շատ անկանխատեսելի է դարձել: Երկրպագուների մի մեծ բանակ «ռոսսոներիներից» առաջընթաց է սպասում, բայց ցավոք, դեռ ոչ մի առաջընթաց չի նկատվում՝ միայն եզակի պոռթկումներ: Նույնիսկ «Կարպիի» դեմ գավաթային խաղում ամեն ինչ կարծես թե միլանցիների օգտին էր դասավորվում, բայց մի պահ նրանք մոռացան, թե ինչպես են ֆուտբոլ խաղում, և կարող էին կրկնակի վճարել այդ սխալի համար: Ժամանակ է պետք, արդյո՞ք Միխայիլովիչն այն մարզիչն է, ով պետք է «Միլանին»: Դժվար է ասել:

«Ֆիորենտինայի» մոտ ամեն ինչ կարգին է: Ընդհանուր առմամբ, հասկանալի է, թե ինչ կարող ենք սպասել այս թիմից: «Մանուշակները» սիրում են գնդակ պահել, վերահսկել խաղը և խաղի տեմպը, բայց միշտ չէ, որ պաշտպանությունում ուժերը հերիքում են: Նրանք գրոհում են և ստանում են վտանգավոր պատասխան: Այդպես եղավ «Լացիոյի» դեմ խաղում, բայց այս պահին ես «Ֆիորենտինային» «Միլանից» ուժեղ եմ համարում:

Այս խաղում ռիսկի եմ դիմում և խաղադրույք եմ կատարում Նիկոլա Կալինիչի գոլի վրա: Այս մրցաշրջանում նա «Սան Սիրո» ստադիոնում արդեն 3 գոլ է խփել «Ինտերին»: Հերթը մյուս միլանյան ակումբինն է: Կալինիչի մոտիվացիան մեծ է, հաճելի հիշողությունները կօգնեն նրան: Գերազանց գործակից է, այնպես որ ռիսկի եմ դիմում:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 20-րդ տուր
23:45/17 հնվ
«Միլան» - «Ֆիորենտինա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ