«Միլան» – «Աթլետիկո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 28 սպտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Միլան» — «Աթլետիկո Մադրիդ» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Միլանը» «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում ցույց տվեց, որ ամենևին էլ չի պատրաստվում մնալ մերսիսայիդյան ակումբի և  Մադրիդի «Աթլետիկոյի» թիկունքում, ու «Էնֆիլդում» խփած երկու գնդակը դրա վառ ապացույցն է։ Այո, «Լիվեպուլը» կարգի շնորհիվ կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը և հաղթել 3:2 հաշվով, բայց «Միլանը» շատ հաճելի տպավորություն թողեց։

Նոր մեկնարկած մրցաշրջանում Ստեֆանո Պիոլիի թիմը բավական մեծ վստահությամբ է հանդես գալիս, և պահպանում է իր տեղը առաջատարների շարքում։ Իտալիայի առաջնության առաջին 6 տուրում հատկապես հաճելի խաղ է ցույց տալիս Բրահիմ Դիասը, որը Զլատան Իբահիմովիչի բացակայությամբ առանցքային ֆուտբոլիստ է դարձել թիմում։ Մադրիդի «Աթլետիկոն» էլ իր համար սովորական փակ, ոչ այնքան արդյունավետ ֆուտբոլ է խաղում, բայց ամենակարևորը, որ այդ ֆուտբոլը մադրիդցիներին մինչև վերջին հանդիպումը բերում էր արդյունք։ Լա Լիգայի նախորդ տուրում «Ացտեկները» պարտվեցին «Ալավեսին» 0:1 հաշվով և կրեցին առաջին պարտությունը ընթացիկ մրցաշրջանում, և դա այն դեպքում, որ վերջին 3 խաղում սա 2-րդ դեպքն է, երբ Դիեգո Սիմեոնեի թիմը միավոր է կորցնում. ավելի վաղ թիմը սեփական հարկի տակ ոչ ոքի էր խաղացել Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։

Հաշվի առնելով բոլոր խնդիրները, որոնք ունի «Միլանը», ավելի լուրջ են։ Իբրահիմովիչը չի խաղալու, և դա լուրջ է, բայց կարևոր է, որ վնասվածքից ապաքինվել է Օլիվյե Ժիրուն։ Հարձակման գծում պետք է, որ ամեն ինչ կարգին լինի։ «Աթլետիկոյի» կազմում միայն չի լինի Ստեֆան Սավիչը։ Այս ամենը հաշվի առնելով՝ ենթադրում եմ, որ «Միլանը» սեփական հարկի տակ կփորձի ամեն ինչ անել գոնե չպարտվելու համար։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
22:45/28 սպտ
«Միլան» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ