«Միլան» – «Ատալանտա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Միլանի» վերջին 2 խաղերը գերգոլառատ են եղել և ձախողված։ Թիմի հաղթանակների շարքն ընդհատվել էր Ա Սերիայի նախորդ տուրում՝ «Մոնցայից» կրած 2։3 հաշվով պարտությամբ։ Դրանից հետո «Միլանը», որը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում հաղթել էր «Ռենին» 3։0 հաշվով, պատասխան խաղում զիջեց ֆրանսիական թիմին 2։3 հաշվով։ Չնայած պարտությանը, միլանյան թիմն անցավ հաջորդ փուլ։
Ա Սերիայում «Միլանը» 3-րդ տեղում է և 2 միավորով է զիջում 2-րդ տեղում գտնվող «Յուվենտուսին»։ Այո, թիմի նպատակը Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր նվաճելն է, սակայն լավ կլինի, եթե թիմը զբաղեցնի ոչ թե 3-րդ կամ 4-րդ, այլ հենց 2-րդ տեղը։ Դրա համար պետք է հաղթել այսպիսի խաղերում, բայց չեմ կարծում, որ դա անելը հեշտ կլինի։
«Ատալանտան» հաղթել է վերջին 10 խաղերից 9-ում։ Ջանպյերո Գասպերինիի գլխավորած թիմը փայլուն մարզավիճակում է և կարող է արտագնա խաղում խնդիրներ ստեղծել մրցակցի համար։ «Ատալանտան» նույնպես պայքարում է լավագույն քառյակում հայտնվելու համար։ Թիմը 24 խաղից հետո 45 միավորով 5-րդ տեղում է և հաղթանակի դեպքում կբարձրանա 4-րդ տեղ։
Կարծում եմ, որ հանդիպումը գոլառատ կլինի։ 2 թիմերն էլ հարձակողական խաղ են ցուցադրում։ Իմ կանխատեսումն է խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․85 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: