«Միդլսբրո» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:00, 19 մրտ 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 29-րդ տուրի «Միդլսբրո» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ տանտերերը գոլ չեն խփի:

«Միդլսբրոն» և «Յունայթեդը» մրցաշրջանի մեկնարկում լուծում էին տարբեր խնդիրներ, և, ըստ երևույթին, այդ խնդիրների լուծումը դեռ շարունակվում է: «Միդլսբրոյի» ղեկավարությունը երկար ժամանակ վստահում էր Կարանկային, բայց որոշեց իսպանացի մասնագետին հեռացնել գլխավոր մարզչի պաշտոնից: Անհասկանալի է, թե ինչու մարզչական հեռացումը եղավ ԱՊԼ-ի ավարտից 9 տուր առաջ, երբ «Միդլսբրոն» այդքան ծանր գրաֆիկ ունի՝ «ՄՅու», «Արսենալ», «Չելսի», «Լիվերպուլ», «Ման. Սիթի», «Սուոնսի» և «Հալլ Սիթի»: Վերջին երկուսը փրկվելու համար պայքարում «Միդլսբրոյի» անմիջական մրցակիցներն են: Թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Սթիվ Ագնյուն, ով բավական բարդ կացության մեջ է:

«Յունայթեդում» նույնպես ամեն ինչ հարթ չի ընթանում: Մրցաշրջանի սկզբում «կարմիր սատանաները» խոսում էին չեմպիոնության մասին, բայց առաջին շրջանն անհաջող անցկացնելուց հետո նոր-նոր Մոուրինյոյի թիմը սկսել է հաջող հանդես գալ: Մանչեսթերցիները Եվրոպա լիգայում հասել են քառորդ եզրափակիչ, իսկ ներքին առաջնությունում պահպանում են լավագույն քառյակում հայտնվելու շանսեր:

Իբրահիմովիչն ու Հերերան որակազրկման պատճառով չեն մասնակցի առաջիկա հանդիպմանը: Սա լուրջ կորուստ է հյուրերի համար: Բլինդը գավաթային խաղում վնասվածք էր ստացել, և նրա մասնակցությունը «Միդլսբրոյի» դեմ խաղին հարցականի տակ է: Ռունին կրկին չի կարողացել ավարտել թիմի մարզումը: Դա նշանակում է, որ հարձակման կրակակետում կլինի Ռեշֆորդը, իսկ կիսապաշտպանությունում՝ Կարիկն ու Ֆելայինին:

Ինչ վերաբերում է տանտերերին, ապա «Միդլսբրոյի» հույսը Ալվարո Նեգրեդոն է, ով առջևի գծում կփորձի խնդիրներ ստեղծել «Յունայթեդի» պաշտպանների համար:

Մոուրինյոն նշել է, որ իր թիմը կարող է պարտվել, քանի որ «Ռոստովի» դեմ բավական բարդ հանդիպում է անցկացրել: Հակված եմ հավատալ, որ «կարմիր սատանաները» կհաղթեն 1 կամ 2 գնդակի տարբերությամբ: Առաջարկում եմ «Միդլսբրոյի» անհատական տոտալ 0,5-ից քիչ գոլը: Գործակիցը 1,95 է:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 29-րդ տուր
17:00/19 մրտ
«Միդլսբրո» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ