«Միդլսբրո» — «Լիվերպուլ». Եգոր Տիտովի կանխատեսումը

23:45, 14 դկտ 2016
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Ռիվերսայդ» մարզադաշտում կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Միդլսբրո» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում «Միդլսբրոն» կկարողանա գոլ խփել, բայց այդուհանդերձ կզիջի մերսիսայդցիներին: 

«Լիվերպուլը» չկարողացավ նախորդ տուրում տանը հաղթել «Վեսթ Հեմին», թեև բավականաչափ պահեր ունեին: Պետք է շտկվել և հաղթել «Միդլսբրոյին», չի կարելի թույլ տալ «Չելսիին» ավելի հեռանալ: Կարծում եմ, որ «Լիվերպուլի» ուժերի սահմանում է հաղթել, բայց չեմ կարծում, որ դա այդքան հեշտ կլինի:

«Միդլսբրոն» այս մրցաշրջանում շատ քիչ է բաց թողնում, բայց և հարձակման գծում այդքան էլ շատ բան չի ստացվում: Իրացման հետ խնդիրներ կան: Բայց այստեղ կարելի է խոսել այն մասին, որ «Լիվերպուլը» գրեթե ամեն խաղում բաց է թողնում: Սխալվում են պաշտպանները, թիմը շահագրգռված է հարձակմամբ, բացի այդ, դարպասապահն էլ, մեղմ ասած, այդքան հուսալի չի գործում: Այնպես որ, այստեղ խաղադրույք կկատարեի «Լիվերպուլի» հաղթանակի վրա, բայց «Միդլսբրոն» այդուհանդերձ մեկ գոլ կխփի:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 16-րդ տուր
23:45/14 դկտ
«Միդլսբրո» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ