Միդ-ուիքյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 322.0 գործակցով

23:45, 23 փտր 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգը» շաբաթվա միջնամասում խելահեղ էքսպրեսս է պատրաստել: Այս անգամ կդիտարկենք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալ» — «Բարսելոնա», «Յուվենթուս» — «Բավարիա» հանդիպումները:

Քանի որ սուպերէքսպրեսսների էությունը հիմնականում խելահեղ լինելն է, այս անգամ որոշեցի խաղալ կոնկրետ հաշիվների վրա:

«Արսենալ» — «Բարսելոնա»

Արսեն Վենգերը հերթական անգամ կհանդիպի «Բարսելոնային»: Կատալոնական ակումբի հետ ֆրանսիացու հիշողություններն այնքան էլ լավը չեն. պարտություն ՉԼ-ի եզրափակչում, դրանից հետո էլ ամեն անգամ «կապտանռնագույններին» հանդիպելիս լոնդոնցիները դուրս էին մնում:

Խաղին չեն կարողանա մասնակցել Թոմաս Ռոսիցկին, Ջեք Ուիլշերը, Միկել Արտետան: Սանտի Կասորլայի եւ Գաբրիել Պաուլիստայի մասնակցությունը հարցականի տակ է: Ինչ վերաբերում է մրցակցին, ապա Լուչոյի տրամադրության տակ չեն միայն Արդա Թուրանը եւ Ռաֆինյան:

Թիմերը խաղին մոտենում են հիանալի մարզավիճակում: «Բարսելոնան» չի պարտվել արդեն 32 խաղ անընդմեջ, իսկ «Արսենալը» վերջին 11 խաղում ընդամենը մեկ պարտություն է կրել (սեփական դաշտում «Չելսիից» (0:1)):

Լուիս Էնրիկեի թիմի ֆանտաստիկ մարզավիճակը, հարձակման եռյակի այլմոլորակային խաղը թույլ չի տալիս չհավատալ նրանց հաղթանակին: Քանի որ «Արսենալի» գոլ խփելը ոչ մի կասկած չի հարուցում, ավելին՝ կարծում եմ լոնդոնցիները երկու գնդակ կխփեն, եւ հավատում եմ «Բարսայի» հաղթանակին, ընտրում եմ «հյուրերի 3:2 հաշվով հաղթանակ» խաղադրույքը:

«Յուվենթուս» — «Բավարիա»

Թեեւ բուքմեյքերները չեն հավատում Մասիմիլիանո Ալեգրիի թիմին, իմ կարծիքով, «Ծեր սինյորան» հաղթելու է առաջին խաղում: Այս թիմերի վերջին չորս հանդիպումներից եւ ոչ մեկում թուրինցիները չեն հաղթել: Ավելին՝ սեփական դաշտում պարտվել են 0:2, 1:4 հաշիվներով: Բայց նման ջախջախումը յոթ տարի առաջ էր: Հիմա «Յուվեն» հիանալի ֆուտբոլ ցուցադրող, 14 խաղ անպարտելի, դժվարին մրցակից է: Ի դեպ, ՉԼ-ի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակիցն է:

Պեպ Գվարդիոլայի թիմն իր հերթին անպարտելի է արդեն 10 խաղ, բայց լավագույն մարզավիճակում չի գտնվում: Վերջին երկու խաղերում մյունխենյան ակումբը գոլ է բաց թողել, ինչը խոսում է պաշտպանության անհաշվենկատ խաղի մասին: Հանդիպմանը չեն մասնակցի թիմի երեք կենտրոնական պաշտպանները՝ Բադշտուբերը, Մարտինեսը եւ Բոատենգը: Մրցակիցը նույնպես կորուստներ ունեն. խաղը տրիբունաներից կդիտեն Կյելինին, Ալեքս Սանդրոն, Ասամոան եւ Կասերեսը:

Պաշտպանությունում ունեցած կորուստները հուշում են, որ թիմերին կհաջողվի փոխանակվել գոլերով: Բայց քանի որ նախապատվությունը տալիս եմ «Յուվեին», բացի այդ գերգոլառատ խաղի չեմ հավատում, ընտրում եմ «տանտերերի 2:1 հաշվով հաղթանակ» խաղադրույքը:

Էքսպրես: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/23 փտր
«Արսենալ» - «Բարսելոնա»
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/23 փտր
«Յուվենթուս» - «Բավարիա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 5 մարդ
Կհաղթի՛ 20%
Չի՛ հաղթի 80%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ